Հետևել

Միշտ մտածում եմ` ոնցա լինում որ մեզ մոտ կրեատիվ մտքեր, կերպարներ չեն գեներացվում։ Օրինակ էն օրը իլիկում ինչ֊որ միջոցառում էր, դիմակներ էին սարքում, ով ոնց կարող էր, ինչքան ուզես անհեթեթ` լավ իմաստով։ Ներկերով, թելերով, մի խոսքով` ձեռքի տակ եղած ամեն ինչով։ Կողքից նայողի, ինչ մեղքս թաքցնեմ, միգուցէ նաև իմ մտքով կարող է անցնել, թե էս ինչ ապուշությամբ են զբաղված էս մարդիկ։ Միջին վիճակագրական հայը կասեր, թե բան ու գործ թողել են, եքա մարդիկ ինչով են զբաղված` փոխանակ լուրջ գործերով զբաղվեն։

Ու շատ մարդկանց, որոնք ուզում են ստեղծագործեն դա կաշկանդումա, քանի որ գիտեն` ոնց են մտածում մարդիկ։ Բայց էսօր դիմակա սարքում, վաղը ուրիշ բան, ինչ֊որ կերպարի գրիմ, ֆանտաստիկ կերպար։ Ու այ սենց փոքր բաներիցա զարգանում արվեստը, ստեղծարարությունը։ Ու տենցա նաև ուրիշ ոլորտներում։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։