մեր արուարձանում կան լիքը կատուներ, ու գրեթէ չկան շներ։ առանց տուն, ազատ, կամ թափառող կենդանիների մասին եմ։
եւ պարզ ա ինչի, մի քանի պատճառով։
արուարձանում կեանքը բարդ ա։ շների համար՝ առաւել եւս բարդ։
խանութներում էլ շատ բան չկայ, արուարձանը աղքատ տեղ ա։ բնական ա, շներին էլ շատ չի հասնում։ կան շատ հարուստ մարդկանց տներ, բայց հիմնականում շատ աղքատ մարդիկ են ապրում։
շների սակաւ քանակի պատճառներից մէկը՝ շները որպէս կանոն աւելի մեծ են, եւ իրենց աւելի շատ էներգիա ա հարկաւոր։ այդքան էներգիայի մնացորդ նման տարածքներում չի լինում։
հարուստների եւ աղքատների տների մէջ կայ ընդհանուր բան՝ պատեր։ բարձր, շների համար անյաղթահարելի պատեր։ կատուները դրանցով քայլում են, շրջում են տարբեր մարդկանց տներով, եւ արուարձանի ամբողջ տարածքը վերահսկում են։ ամէն տեղից ուտելիքի մնացորդ կարող են թռցնել։
շները կարողանում են շրջել միայն փողոցներով, պատերի արանքում։ այնտեղ եւ անվտանգութեան զգացողութիւն չկայ՝ նեղ ա, յաճախ փակուղի ա, մարդիկ էլ էստեղ բռի են, եթէ ինչ՝ թռնել չես կարող, եւ անիմաստ ա այնտեղ երեւալ՝ փողոցում սովորաբար դատարկ ա, եւ ուտելիք չկայ։
այդ պատճառով շները լինում են հիմնականում «գիւղամիջում», ուր կայ կանգառ, ուր կարող ա լինել խանութ, կամ, կախուած գիւղամիջից, կենտրոնից, գուցէ նոյնիսկ սնուելու տեղ։
բնութեան մէջ շների բարեկամները շրջող կենդանիներ են, միշտ շարժուող։ կատուների ազգականները շարժուել չեն սիրում՝ ստիպուած են որսի համար։ այստեղ հակառակն ա՝ կատուները շարժւում են, եւ պէտք ա շարժուեն, իսկ շների համար լաւագոյն ստրատեգիան կենտրոններում լինելն ա, զի այլընտրանք չունեն։
#քաղաք #արուարձան #շուն #կատու #շներ #կատուներ #փողոց #մարդիկ
ռուսաստանը սպասում ա ռետրոհամակարգչութեամբ հետաքրքրուողների պայթիւն։
տաղանդաւոր ծրագրաւորողները կը գրեն ժամանակակից ծրագրակազմ միկրօշաների, վեկտորների, ռադիօ֊86ռկ֊ների, միկրօ-80֊նների եւ բկ֊0010֊ների համար։ բայց չեն գրի ագատների համար, զի ագատների միջի 6502֊ից չեն ճարի։
կատակս բացատրեմ՝ սովէտի ժամանակ, ութսունականներին որոշում էր կայացուել դպրոցների համար համակարգիչ արտադրել, որը կը լինի էփլ ][֊ի կլոն։ որ լինի օգտագործել դրա ծրագրակազմը։ սովէտում արդէն գողացել էին եւ արտադրում էին ինթել8080֊ը՝ որպէս կռ580, եթէ չեմ սխալւում, նաեւ այդ չիպն էր, որ առանց նման նախագծելու, տպում էին հէնց ամերիկայից գողացած կաղապարից՝ դրա մէջ նկարած «ինթել» բառով։
(այո, չիպերի մէջ լինում ա բառեր նկարել։ հայ նախագծողները, երբ դեռ նանոմետրերը թոյլ էին տալիս, թողնում էին իրենց անունները, եւ գուցէ ձեր հեռախօսի մէջ միկրօչիպ կայ, որը եթէ բացես եւ մանրադիտակով նայես, գրուած կը լինի «xcho» կամ նման մի բան։)
իսկ 6502֊ի կաղապար չունէին, կամ չէին կարողանում տպել։ փորձ արուեց կռ580֊ով ծրագրային էմուլեացիա անել 6502֊ը, բայց լաւագոյն դէպքում ստանում էին 1.5 անգամ դանդաղ պրոցեսոր։
վերջապէս, անճար, որոշեցին պակասող դոլարները ծախսել եւ ձեռք բերել իրական 6502֊ներ։ այո, խսհմ֊ում դոլարի խիստ պակաս կար։ օրինակ, «աբբա» խմբին վճարում էին նաֆթի գնացքներով։ իսկ «պեպսի»֊ն չէին ձգում, սկզբից վճարում էին օղիով, բայց ամն֊ում այդչափ օղու պահանջարկ չկար, ինչքան խսհմ֊ում՝ «պեպսի»֊ի։ եւ «պեպսի»֊ին սկսեցին վճարել հին ռազմական նաւատորմի նաւերով։ ասում են, «պեպսիի» տնօրէնն ասել էր ամն նախագահին՝ «մենք աւելի արագ ենք զինաթափում խսհմ֊ը, քան դուք»։ բայց եւ «պեպսի»֊ն չգիտէր ինչ անել նաւերի հետ, ու վերջում ծախեցին որպէս ժէշտ պարզապէս։
ամէն դէպքում, խսհմ֊ում հասկանում էին որ խիստ հետ են, եւ երկրին շտապ պէտք ա համակարգչային գրագիտութեան որոշակի մակարդակ։ էփլի նմանակ կարգիչը՝ «ագատը», միեւնոյնն ա այնպիսին չստացուեց, որ ծրագրերն առանց փոփոխութեան իրա վրայ աշխատեն։ ծրագրաւորողները յատուկ ադապտացնում էին ծրագրերն այնպէս որ «ագատ»֊ի վրայ աշխատեն։
պէտք ա ասել, «ռադիօ֊86ռկ»֊ն, որի նախագիծը տպուած էր, ինչպէս կարելի ա կռահել, 86 թուին «ռադիօ» ամսագրում, իսկապէս խթանեց համակարգչային գրագիտութիւնը ռադիօսիրողների եւ իրենց ընտանիքների եւ ընկերների շրջանում։
եւ հետագայում այդ նախագծի վրայ հիմնուած «միկրօշա» կարգիչն էլ խթանեց՝ ամենաէժան համակարգիչն էր, որ հնարաւոր էր ձեռք բերել, չունէր գրաֆիկական ռեժիմ, այսինքն պիքսէլներով հնարաւոր չէր նկարել՝ միայն տառեր, թուեր, նշաններ էր ցոյց տալիս։ եւ ունէր 32 կբ օպերատիւ յիշողութիւն, որն այն ժամանակ էլ արդէն շատ քիչ էր։
իմ գրագիտութիւնն էլ խթանեց այդ կարգիչը։ դէ ինչ, սպասեմ իր համար նոր ծրագրերի։ պարզապէս, ստեղնաշարը սարսափելի վիճակում ա, զի անորակ էր, եւ սնուցման բլոկը թռւռող հոսանք ա տալիս, դրանով չի միանում, պէտք ա հոսանքի բլոկը փոխարինել։ իսկ մոնիտորին, ներողութիւն, հեռուստացոյցին միացնելը հեշտ ա, զի մի լարով ա տալիս պատկերը, քանի որ պատկերը սեւ֊սպիտակ ա։
#ռետրոհամակարգչութիւն #կարգիչ #պատժամիջոց #ռետրո #ռետրօ #պատմութիւն #խսհմ #պրոցեսոր #համակարգիչ
Ու շատ մարդկանց, որոնք ուզում են ստեղծագործեն դա կաշկանդումա, քանի որ գիտեն` ոնց են մտածում մարդիկ։ Բայց էսօր դիմակա սարքում, վաղը ուրիշ բան, ինչ֊որ կերպարի գրիմ, ֆանտաստիկ կերպար։ Ու այ սենց փոքր բաներիցա զարգանում արվեստը, ստեղծարարությունը։ Ու տենցա նաև ուրիշ ոլորտներում։
Միշտ մտածում եմ` ոնցա լինում որ մեզ մոտ կրեատիվ մտքեր, կերպարներ չեն գեներացվում։ Օրինակ էն օրը իլիկում ինչ֊որ միջոցառում էր, դիմակներ էին սարքում, ով ոնց կարող էր, ինչքան ուզես անհեթեթ` լավ իմաստով։ Ներկերով, թելերով, մի խոսքով` ձեռքի տակ եղած ամեն ինչով։ Կողքից նայողի, ինչ մեղքս թաքցնեմ, միգուցէ նաև իմ մտքով կարող է անցնել, թե էս ինչ ապուշությամբ են զբաղված էս մարդիկ։ Միջին վիճակագրական հայը կասեր, թե բան ու գործ թողել են, եքա մարդիկ ինչով են զբաղված` փոխանակ լուրջ գործերով զբաղվեն։
Որ ինչ֊որ գիրք եմ ուզում կարդալ, անպայման գնում եմ, եթե նոր տպագրվածը առկա է։ Իհարկե ցանկության դեպքում կարելի է ճարել նաև։ Բայց մտածում եմ մի հատ թույն սիրուն գրադարան հավաքեմ, որ սիրուն գրապահարանի մեջ շարեմ։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում մտադիր եմ էտ ամբողջ հավաքածուն նվիրեմ ինչ֊որ սահմանամերձ դպրոցի, կամ որտեղ որ ավելի անհրաժեշտ է։
Նույն կերպ էլ բազմաթիվ այլ երևույթներ, որոնք իբր իրականություն են, մարդկային բանականության իռացիոնալ դրսևորումներ են։ Ու մենակ էն փաստը որ մարդը ամենահավանական տարբերակներից ընտրում է ամենաանհավանականը, արդեն իսկ իռացիոնալության դրսևորում է։
Չի կարելի պնդել, որ թռչող ափսեներ չկան, բայց հավանականությունը չնչին է։
#հարարի ֊ն գրել ա՝ «աշխարհը կորոնավիրուսից յետոյ» տեքստ՝ https://www.ft.com/content/19d90308-6858-11ea-a3c9-1fe6fedcca75 #կորոնավիրուս #աշխարհ #մարդիկ