էսօր չորս տեղ գործով պետքա գնայի ու երկու ժամ ընդմիջմամբ։ արդյունքում ասացի, որ գերմաներենից կուշանամ կես ժամ, բայց չհասա առհասարակ։ նենց վատ եմ ինձ զգում կարծես իրանց գցել եմ, բայց իրականում ինձ եմ գցել, վճարողը ես եմ ։ճ

միշտ ատել եմ էն մարդկանց, ովքեր փող լինելուց/չլինելուց են բողոքում, բայց սպանեց էդ անտերը, ինչքան կարելի ա ֆինանսական դժվարություններ ունենալ։ հասկացանք ծնողներս չեն պահում ինձ, բայց էս ով եմ ես, եթե կյանքիս միակ ստաբիլ բանը էդ ֆինանսական խնդիրն ա

arnvazn boosted

գուդրիդսիս գրքերին էի նայում ու չէի կարողանում իմ հետաքրքրութիւնների շրջանակը որոշել․ պատմականից մինչեւ ալգորիթմներ ապա անցում դէպի փիլիսոփայութիւն ու կենսաբանութիւն, յետոյ միանգամից մաթեմատիկա ու գեղարուեստական, կրօնական գրքերից մինչեւ 20-րդ դարի պոռնոգրաֆիկ գրականութիւն, իսկ եզրափակիչ ակորդը վերածննդի ճարտարապետութիւնն ու քաղաքական/գաղափարախօսութիւններին առնչուող գրքերը կը հնչեցնեն։

էսօր ահավոր ի վիճակի չէի իննին տեղ վազելու, զանգեցին ասացին «հետաձգվել ա» ու լիքը ներողություն էին խնդրում, իսկ ես մտքումս «մերսի, մերսի, մերսի, մերսի, մերսի»

մենեջերս նոր գրեց «մերսի, որ պարտաճանաչ ես»։ տենց հասկանում եմ, որ իրականում՝ չէ, բայց մեծամասնության հետ համեմատած՝ գուցե հա, գուցե չափազանց։

պապին ասումա` իմ շները ինձ միշտ էլ լավ են նայել

ինչ տիպի ամեն ինչ փոխվել ա երկու ամիս առաջվա համեմատ։ լրիվ ուրիշ կոնտեքստներ են մոտս հայտնվել։ առաջ որ ասեին տենց բան ա լինելու, չէի հավատա։

էս ռեկտորը նենց շոկի մեջ էր, երբ իրան պատմում էինք մեր համալսարանից, ոնց որ ընդհանրապես հետադարձ կապ ունեցած չլիներ վերջին տասը տարին։

ինչ աստիճանի դժվար եմ արթնանում առավոտյան շուտ ու ինչ աստիճանի գլուխս պայթում ա, եթե հաճախ եմ անում դա։

ինձ առաջարկել են երկու աշխատանք ու մեկ հարաբերություն։ ունեմ այնպիսի տպավորություն, որ ինձ առաջարկել են երեք աշխատանք:

տեսնես կարելի՞ ա լինել, անտարբեր, բայց պատասխանատու։ երեւի հա։

ես ժամերով, օրերով, շաբաթներով, ամիսներով անտարբեր եմ։ ու իմ համար պատասխանատու լինելը ավելի շուտ ընտրություն ա ու չարչարանք, ինչ-որ աշխատանքային պարտականությունների մեջ մտնող մի բան, որ ես ինձ հա հիշացնում եմ, բայց հեչ չեմ վայելում։ ու խնդալու ա, որ կողքից ինձ համարում են պատասխատավության նմուշ, որտեվ անտարբերությունը սովորական վիճակս ա։

կամ միաժամանակ երկու-երեք գործ ու վազվզոց, կամ տոտալ անբանություն՝ միջին չկա։

լիքը հակասական կարծիքներ եմ լսում թումոյի մասին։ նենց չի, որ ինչ-որ հատուկ սեր ունեմ նրանց նկատմամբ, բայց մի հատ ընկերական ասեք՝ ամեն ինչ իրո՞ք էդքան վատ ա, որտեվ էսօր պետքա առնչվեմ իրանց հետ ու փորձում եմ նախապատրաստվել վատագույնին։

որոշել եմ երկաթի ու կալցիումի պակասով բոլոր խնդիրներս արդարացնել ու ասել, օրինակ, որ չեմ կարողանում պարապել, որտեվ ունեմ կամ մարդկանց հետ վիճում եմ, որտեվ ունեմ

առնվազն պետք ա անել հնարավոր ամեն ինչ ու հետաքրքրված լինել արածովդ, թե չէ` ինչի համար, հանուն ինչի։

քրոջս էրեխէն աչքիս նկարչուհի ա դառնալու էս քաոսի մեջ

youtu.be/G7Dr2wePARE

մորքուրս չորս ժամով եկավ մերոնց տուն ու արդեն չի ձգում, ուզում ա գնալ, տեսնում եմ էդ մղումը։

Show more
թութ

թութը «մաստոդոն» ապակենտրոնացուած սոցիալական ցանցի տեղական հանգոյց ա, որի սպասարկիչը գտնւում ա հայաստանում՝ հաւուց թառի նկուղում։