Հետևել

Ինձ թւում ա մէկ ա սաղ:
ոչ մէկին պէտք չի Օրագիր, ով ուզի բլոգ կը բացի, ով ուզի կարա ուրիշ ջաբերում գրանցուի, քննարկումները մէկ ա անում են տելեգրամ խմբերում, խօսենքում գրառողները մեկ ա նոյն մարդիկ են լինելու:
Պէտք ա ուղղակի սերւէրն անջատեմ ու հանգիստ ապրեմ իմ համար:

@antranigv լսի բայց օրագրից ահագին օգտուող կայ ու ահագին պատմութիւն արդէն կայ։ ու երբ մարդիկ բլոգփոսթում բան են ուզում բացել, առիթ եմ ունենում իրենց օրագիր հանգոյցի մասին ասելու։ ու ջաբեր.ամը ամեն օր օգտագործում եմ՝ հաւես ա որ հհ տարածքում էսքան uptimeով սերուէր կայ։ ուզում եմ ասեմ գնահատւում ա արածդ ու միայն իմ կողմից չի էդ ։Դ

չգիտեմ, կարող ա՞ patreon բացես, կամ աւելի թոյն՝ կայքում հանրային idram հաշիւ դնես։

@antranigv վերջինը զուտ դուխ տալու համար եմ ասում

@սեւան @Անդրանիկ Վարդանեան կապ չունի օգտուող կայ թէ չէ։ ու ինչքան էլ resentful լինես, պէտք ա պահես որ վստահութիւն լինի, որ միշտ կը լինի։

այլապէս ինչի՞ գրանցուեն։ նաեւ, էսքան բան արդէն գրուած ա։ արդէն էդ մարդկանց հանդէպ պատասխանատւութիւն ունես։

@🇦🇲 կողմնակի անցանց (well, in this case literally) @Անդրանիկ Վարդանեան երկրորդը՝ միշտ էլ քիչ օգտուող ա լինելու։

զի ամէն մարդ չի գալու։ ամէն մարդու բանը չի։ էն մարդը կը գայ, ով այլ բան ա փնտրում։

իսկ երբ փնտրի այլ բան՝ պէտք ա լինի որ նա գտնի։

@🇦🇲 կողմնակի անցանց (well, in this case literally) @Անդրանիկ Վարդանեան առհասարակ տխուր ա որ շատ ազատ նախագծերի վրայ գործ անողները տէնց դեպրեսւում են ու համայնքը անկապ թողնում։ տէնց k1sslinux֊ի հիմնադիրն էր անհետացել, կամ տէնց եղել ա դիասպորայի հանգոյցների պոդմինների հետ, որ փնտրում չէին գտնում։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։