սրա մասին երկար բան ունեմ պատմելու:

RT @hakheyan_@twitter.com

«Դիպլոմը բաժակի պոդստավկա ա» հումորներն այլևս ակտուալ չեն, ոչ էլ առավել ևս խնդալու, վաբշե տխուր ա, որ ստացածդ կրթությունը փուչիկի արժեք ունի գործատուների ու առհասարակ բոլորի համար:

🐦🔗: twitter.com/hakheyan_/status/1

2013֊ին ընդունուեցի համալսարան՝ Ամերիկեան։ Եթէ յիշողութիւնս ինձ չի խաբում, ապա այդ տարի միակ ուսանողն էի, ով ստացել էր 100տոկոս սքոլըրշիփ, նման Էսսեյ էի գրել, որ ոչ֊մէկ չէր սպասում, ու ահագին լաւ էի սովորում։ Սակայն նկատեցի, չնայած նրան որ համալսարանը հետաքրքիր էր, իրականում \

համալսարանական գիտելիքը ինձ դուր չէր գալիս, քանի որ կամ հետ էր, կամ էլ ես արդէն գիտէի, կամ էլ մնալու էի ուղղակի հետաքրքրութեան համար, ու երկրորդ կիսամեակից դուրս եկայ։
իմ ընկերները իհարկէ խնդում էին իմ վրայ, բայց հահա֊ն իրանց գլխին, ես դրանից վեց ամիս յետոյ գնացի երկրից դուրս

չնայած, որ թղթաբանական խնդիրների պատճառով մի քանի ամիս փախստականների հետ էի, սակայն միւս ժամանակս աշխատում էի մի ընկերութիւնում որը ամբողջ աշխարհին ծանօթ էր։ Ասենք եթէ հիմա իրար նամակ էք գրում, ապա հաւանաբար իմ գրած կոդերը աշխատում են (դեռ, երեւի)։
Հետ եկայ Հայաստան \

Հետևել

ու դեռ չունէի դիպլոմ։
2018֊ին մօտս ահաւոր վատ ֆինանսական վիճակ էր, ընդունուել էի իմ սիրած երկու ընկերութիւնն էլ, մէկով մարդիկ այսօր կինոներ են նայում, իսկ միւսով էլ զանգում են իրար, նամակ գրում։ երկուսի հարցազրոյցն էլ անցայ։ բայց արի ու տես, որ չկարողացայ գնալ, \

քանի որ դիպլոմ չունէի։ մէկ անկապ թղթի կտոր, չունէի, ու չկարողացայ գնալ։

Անցան տարիներ, եւ ես երազելով լինել ակադեմիկ, սկսեցի դասեր տալ, եղել եմ Teacher Assistant, եղել եմ Guest Lecturer, եւ փոքր խմբերի համար եւ մեծ լսարանների։
Մի քանի ամիս առաջ, ԱՄՆում ընկերներիցս մէկը դուրս էր գալիս համալսարանից եւ փնտրում էին փոխարինող դասախօս։

Քանի որ մեր ոլորտը շատ փոքր է, եւ լաւ մասնագէտները քիչ են, եւ լաւ դաս տւող մասնագէտները՝ էլ աւելի քիչ, ինքը ինձ refer էր արել։ Համալսարանը իմացաւ, որ դիպլոմ չունեմ, ու ես չկարողացայ դասաւանդել։ սակայն թեման փոխանցուելով աջ֊ու֊ձախ, ինձ առաջարկեցին իրենց մօտ անել Masters :)

չնայած նրան, որ նոյնիսկ պակալավր չունեմ, այսօր մօտ հինգ համալսարան, իրանցից մէկն էլ լինելով Top 20 համալսարաններից մէկը։ ինչո՞ւ։ քանի որ ունեմ ոչ թէ միայն տարով 10 տարուայ աշխատանային փորձ, այլ նաեւ ահագին ակադեմեական աշխատանք եմ տարել (մի քանի ուսանողների դիպլոմայինի ղեկավար) \

եւ այսպիսով, moral of the story:
1) դիպլոմը լաւ բան ա
2) համալսարանները վատն են
3) ոչմէկ բան երբէք չի փոխարինի real-life փորձին
4) կապերը կարեւոր են
5) միշտ էլ ունենալու ես հնարաւորութիւն, ցանկութիւնն է էական
6) էդ թղթի կտորը դռներ ա բացում։ անհիմն ա, այո։ բայց դէ իրականութիւն

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։