@Անդրանիկ Վարդանեան ինձ թւում ա հոսքերը շատ սահմանափակ կիրառում ունեն, հիմնականում մենք ուզում ենք ունենալ էն ինչ լսում ենք։

ոչ թէ քաշել։

ես ունեմ հեռախօսի մէջ լիքը երաժշտութիւն, երբեմն սիրում եմ ռադիօյի կպնել՝ լսել հաղորդավարների ձայներ, լսել ջինգլներ, բացայայտել նոր բաներ՝ ու դա կրկին այլ ա հոսքերի սերուիսներից։

նշեցիր փինք ֆլոյդը՝ իսկ էսօր էն ինչ մեզ տալիս են, սովորաբար remastered երաժշտութիւն ա, որ վատ որակի ականջակալներով լաւ լսուի։ հիմա ինչ֊որ քայլեր են անում որ հետ ռեմասթեր անեն։ էդ մասին կարող ես գտնել ցանցում։

ու խնդիր ա ճարելը հին ոչ ռեմասթերեդ թրեքեր։ էն նոյն led zeppelin֊ը որ մենք էսօր կարող ենք առնել այլ ա, քան էն ինչ լսել ենք իննսունականներին, կամ էն ինչ լսել են մեր ծնողները, կամ իրենց ժամանակակիցները՝ հիսուն տարի առաջ։

ու մի բան էլ հոսքերի մասին՝ մէկ ա քեշ են պահում քո իսկ սարքի մէջ՝ որին դու աքսես չունես։ ասում են՝ մի առ, մի օգտագործիր տեղդ, բայց մէկ ա տեղդ քեշ որպէս օգտագործում են։ իմաստը էլ ո՞րն ա սթրիմինգի։

շատ քիչ կիրառոթւիւն ունի, կարծում եմ, շատ քիչ։ ու ոչ մէկի գործը չի թէ ինչ ենք սիրում լսել։ եթէ սթրիմ անել՝ ապա քո իսկ սեփական սերուերից։ զի անձնական տեղեկատւութիւն ա էլի էն, թէ ինչ ես նախընտրում լսել։

էս առումով եթէ լոգին պէտք չլինէր, ու ռսս֊ի պէս լինէր հետեւել, ինչպէս պոդքաստների, այդպէս էլ սթրիմերի՝ աւելի քիչ խնդիր ա։ ու էսպէս ա ռադիօների հետ, կպնում ես իրենց հոսքին՝ լսում ես։ լայւ, ռիըլ թայմ։ էն ինչ հիմա են խօսում, դնում։ ու հաւէս ա սէնց։

@inky@ծմակուտ.հայ շատ լաւ կէտեր նշեցիր։

Ես իրականում կուզէի լինէր ինչ֊որ կայք, որը ինձ թոյլ ա տալիս DRM-free առնեմ երգերը էժանով։ ես տենց իմ բոլոր երգերը կառնէի, ու օգուտ կը լինէր նաեւ արւէստագէտերին, ենթադրում եմ։

I still have mixed feelings about this.

@antranigv @inky
bandcamp.com/fair_trade_music_

ես հիմնականում էստեղից եմ գնում, տարբեր աուդիօ ֆորմատներով ստանում եմ երգերը։

իրենք նաեւ առանց սահմանափակումների սթրիմինգ ունեն։ բայց որքան հասկանում եմ պակաս յայտնի ու պակաս փոփ դէմքեր են օգտուում։ բայց ինձ օքէյ ա, ես չեմ գնում օրինակ ֆլոյդ կամ նմանատիպ փոփուլեար դէմքերի, խոշոր հաշուով իմ հինգ դոլլարի կարիքը ես աւելի շատ ունեմ։ նոյնն էլ գրքերի դէպքում։ երեւի իրականում սխալ եմ անում, բայց դէ։

@kamee @inky usually 80-85%, goes directly to the artist, and we pay out daily.

աաաաաաա

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!