Հետևել

քանի անկախութեան օրը անցաւ ու մարդիկ էլ էմոցիոնալ չեն, ուզում եմ ասել, որ պէտք ա թարգել ասել «երրորդ հանրապետութիւն»։
Like, really? էդ «երկրորդը» ոչ հանրապետութեան էր նման, ոչ էլ Հայաստանի, ու բնաւ էլ անկախ չէր։

@antranigv նժդէհն էլ հանրապետութիւն ունէր, որ չենք հաշւում։ բայց դէ հասկանալի ա։

@antranigv ես էլ էի տէնց կարծում, չէի գնահատում երկրորդը՝ սովետականը, ու դէ ակնյայտօրէն անկախ չէր, ոչ էլ իրականում հանրապետութիւն էր՝ զի ժողովրդավարութիւն չկար, բայց եւ ինչ֊որ կառոյց էր, ինչ֊որ աւտոնոմիա էր, ինչ֊որ «գերագոյն խորհուրդ» ունէր, որ հայերէն էր աշխատում, հայերէն գրքեր էին տպում, ինչ֊որ, շատ թոյլ, քաղաքական իրաւունքներ ոնւէր, պետական լեզուն հայերէն էր։

@antranigv
ի դէպ, միայն հայաստանի ու վրաստանի պետական լեզուներն էին հայերէն ու վրացերէն։

ու եօթանասունականների վերջում խսհմ նոր սահմանադրութիւնը էդ փոխելու էր, եթէ վրացիները պրոտեստներ չանէին։

@antranigv չէ։ մենք հնազանդ էինք։ :/ մեր բախտը բերեց գոնէ վրացիներն արին, էդ կէտը հանեցին սահմանադրութիւնից։

էս անգամ էլ, եատմ֊ի հետ, պուտինն ուզում էր ընդհանուր խորհրդարան, ընդհանուր զինուած ուժեր, եւ այլն, ընդհանուր պետութեան վերականգնում՝ նազարբայեվն էր որ չհամաձայնեց, սերժը ձեւ չունէր թպրտալու, էդ անգամ էլ ղազախնեիր շնորհիւ պլստացինք։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!