Հետևել

թվիթերի երեխաներ։ ժող Windowsն ասում ա key expired։ ի՞նչ անեմ։

/me thinking: վաու փաստօրէն տենց էլ ա լինում հա՞։ որ մարդիկ վինդոզ են քշում։

@antranigv կարծեմ բոլոր վինդա օգտագործողների կյանքում գոնե մի անգամ սենց բան լինում ա ։Դ։Դ։
հետո crack են անում ։Դ

@antranigv դրսի ֆորումներում ամօթ ա ասելը, օրինակ, ոնց կոտրել, կամ նման բան։ դէ հէնց քրեկերների համայնքներում չէ՝ նորմալ տեղ ուր նորմալ մարդիկ շփւում են, լեզուներից, համակարգերից։

եթէ օգնեն՝ որեւէ բարի հոգի՝ թաքուն։ բայց բաց հիմնականում կը լսես՝ մի՛ արա տէնց բան, գողութիւն ա, ու գողերին չեն սիրում, չեն շփւում։

@antranigv կամ որ հիանում են հետխորհրդային տեղերով, ասում են՝ մեզ մօտ ամէն ինչ կարելի ա, կոտրած սոֆթ ա, բան ա, ահաւոր չեմ սիրում։

ասում եմ՝ հա, մարդ գիտեմ, լեհաստանից գերմանիա ա գնացել, էնտեղ մեքենան ձերբակալել են, ու երկու հազար եւրո տուգանել են, որովհետեւ մեքենայից իւղ էր կաթում։

գնաց ֆրանսիա, ասաց՝ ստեղ ապրելու տեղ չի։ բայց հէնց լաւ ա որ մեքենայից չպիտի կաթայ, զի բոլորի քաղաքը փչացնում ա։ կաթալը էսքան փող ա նստում հանրութեան վրայ՝ վճարի։

ստեղ էլ արժի հանրային ապտակել կոտրած սոֆթի համար։

@norayr
Ոստիկանության եթե չեմ սխալվում կոտրած սոֆթերի ՝ հատկապես ՕՀ հարցը լուծեց ։ Խանութներից վերցավ 90% սոֆթը ։ Բայց դրանից այն կողմ չկարողացավ պետությունը պայքարի ։
@antranigv

@L3vOn մինչեւ հիմա նորմալ մարդիկ, մեր խոշոր ընկերութիւնների cto֊ներ, ոէկը պետ․ պատուերներ ա կատարում, ասում են՝ մենք ունենք առաւելութիւն, կարող ենք կոտրած օրաքլ օգտագործել։

ու չեմ ջոկում, ո՞նց, ախր մի օր էդ բերելու ա նրան որ վճարելու են էդ օրաքլի տամար, ու մեր փողերով, փոխարէնը էսօր կազմակերպեն նէնց որ վաղը աւելորդ փող չտան։ ու նէնց չի որ պոստգրէն իրենց քիչ էր։

@norayr իրոք, որ մտածելու տեղիք է տալիս ։ Դա նրանից է, որ վաղը չէ մյուս օրը պատհար լինի, էդ «կոտրած» օրաքլի համաձայնություն տվողը չի ենթարկվի ոչ մի պատսխանատվության ։ Ես զարմանում եմ, ինչ հանգստությամբ են աշխատում արդեն «կոտրած» սոֆթի տեղադրելուց հետո ։ Անկեղծ մարդ չգիտի թե դրա տակ ինչ տիպի state sponsored լուրջ խմբեր կարող են նախապես ներդրած լինեն բազամապիսի վարակներ ։

@antranigv նորից ինսթալ անե՞լ։
չգիտեմ, եթե հավես ունես դրա տեղը սեռվեր ինսթալել՝ կարող եմ ակտիվացվող սեռվեր 12 կամ 16 տալ քեզ։
հակառակ դեպքում՝ քրաք արա։

@marine իմ համար չի արխային։ ես վինդոզ չեմ օգտագործում ։Ճ

@antranigv ահա, զարմացա երբ վինդուզի մասին խոսացիր։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!