Հետևել

ես երկար ժամանակ յետոյ հասկացայ եւ ընդունեցի որ մեզ մօտ չունենք համայնքներ ու չի էլ լինելու։

@antranigv
Կլինի , չմտածես ։ Կարևորը դու հավատում ես այդ գաղափարին ։

@L3vOn @antranigv ինքը նոր ասաց որ չի հաւատում։

ես էլ ասեմ, որ

ա — անկախ նրանից հաւատում ես թէ չէ, պիտի քո անելիքն անես։

ես էսպէս եմ թութը բացել, լրիւ իմանալով որ անիմաստ քայլ ա ու չի ապրելու։

բ — լաւ փոփոխութիւնները աստիճանաբար են գալիս ու չենք նկատում։ վատերը՝ սովորաբար արագ ու կտրուկ ու նկատելի։

հիմա շատ աւելի լաւ ա քան հինգ տարի առաջ, հինգ տարի առաջ աւելի լաւ էր, քան տաս տարի առաջ։

բայց դէպի լաւը գնում ա։

@L3vOn @antranigv

դեբիլ օրինակ ասեմ, որ մինչ իմ բանակ գնալս, ջինսը կարգին տղայ չէր հագնի։ ամբողջ պոլիտեքնիկում ոչ մէկ իրեն թոյլ չէր տայ ջինս, միայն կիբերնետիկայի էրեխեքը կարող ա հագնէին՝ բայց սեւ, վրանգլերի կեղծ պատճէններ, իսկ հտ֊ում արդէն այո, կապոյտ ջինսեր հագնողներ կային։

կապոյտ ջինսը նշանակում էր՝ հտ֊ից ա։

բանակ գնացի֊եկայ, տեսնեմ՝ քաղաքի կէսը կապոյտ ջինս ա հագնում։ ապշել էի։

բայց աստիճանաբար չէի նկատի էդ փոփոխութիւնը։

@L3vOn @antranigv

երբ շուէյցարիայում էի, լաւ զգում էի, որ հհ֊ն ահաւոր վիճակում ա, ու գիտէի որ աստիճանաբար լաւանալու ա։

մէկն ասում էր՝ կը լաւանայ, էն ժամանակ կը գնաս, եթէ էնքան ուզում ես։ էդ մէկը նաեւ ահաւոր սերժական էր։

ես էլ ասում էի՝ էն ա սերժիդ հայաստանն ա, ինչի՞ չես ուզում գնալ հայաստան։

ու ես ասում էի՝ ես գիտեմ որ լաւ չի, բայց ուզում եմ էդ դրական փոփոխութիւնների մասը լինել, տեսնել ոնց ա լինում։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!