Show newer

@Voyager թվիթեռում տեսել էի գրածդ, սույն արձագանքը մտքովս անցավ, բայց ընդեղ նըրդանալն այլևս հավես չի, մանավանդ որ Սեւանը պասիվացել ա։ Հիմա ստեղ տեսա, կանալս բացվավ։

Բացել շղթան

կստածի, @Voyager ջան, էն որ ֆալոցենտրիկը թարգմանել էիր կլրակենտրոն, էկել եմ հարցնեմ՝ կարող ա՞ ֆսյո ժե փաղղոսով մի բան մտածես։ շատ վեհ կհնչի։

ինչ եք էկե թվատանը լցե ստեղ, մեռանք կռինժվելով

դզակհ տարածուած

ամենատխուրն էն ա, որ էս թռեդը տղաների մասին չի, իմ մասին ա։ տղաները տը կանցնեն, կգնան, կփոխվեն կամ ուղղակի չեն լինի, իսկ ես մնում եմ իմ հետ ու չեմ փորձում լինել իմ երազանքների աղջիկը։ որը հիմնականում նաև հավանածս տղեքի երազանքների աղջիկն ա։

Բացել շղթան

մի տեսակ, չգիտեմ, հեչ թթական չի հնչում, բայց մենակ ձեր հետ կիսվելս եկավ, վայելեք։

Բացել շղթան

իսկ ուրիշն իմ փոխարեն գոնե մի հուսահատ փորձ կաներ դառնալու իրա (իմ, ոչ սիրածիս) երազանքների աղջիկը։

Բացել շղթան

ուղղակի թռա դեյթից, որովհետև ուրիշի մասին եմ մտածում։ ու էդ ուրիշին էլ սիրահարված չեմ։ ուղղակի ում սիրահարված եմ, վաղուց ինձ համոզել եմ, որ իրար համար չենք։

Բացել շղթան

գուցե պմս-ից ա, չգիտեմ, բայց էս պահին ահավոր զզվում եմ կոնֆորմիզմիցս ու դե համ էլ ջոկում եմ, որ ինքը հարմար ա, իրա շնորհիվ ա, որ ինձ պատերով չեմ տալիս 24/7։

ես, ոնց երևի բոլորդ, կյանքումս շատ եմ լսել, թե ոնց են պիղծ արևմուտքներում էրեխեքին աջուձախ խլում ընտանիքներից։ դե լուրջ չի թվացել երբեք։ հետո էլ ռեդիթում սկսեցի հանդիպել տարբեր երկրների սոցաշխատողների, որ պատմում էին՝ ինչ դժվար ա մարդուն ծնողական իրավունքից զրկելը, ծիծաղում էին էն մտքի վրա, որ ապտակելու համար կարան զրկեն։ բայց հիմա որ նայում եմ, լրջագույն պատճառներից կարա լինի խմած մեքենա քշելը, էրեխեն՝ մեջը։ ամենավտանգավոր բաներից ա, բայց դրա համար էրեխուց զրկելը, իհարկե, հայերի համար սադիզմ ա։

դզակհ տարածուած

Հատված @ani_left-ի հետ չատից․

- քանիսի՞ն ես գալու, 7-ից հետո ենք տանը
- 8-ին գամ, հա՞
- 8-ին հրաշալի ա
- դե մի քիչ կուշանամ

եկել եմ պատմեմ, որ թվիթեռում առանց հեշթեգ միթու ենք անում։

վերջը հանեցի, բութ ոսկոր էր, չէր կարա վնասած լինեմ։ արագ տուն բերեցի, որ համոզվեմ՝ գոնե բերանից ա արյունը, ոչ թե կոկորդից։ ջուր խմեց, ջրամանի մեջ արյան հետք չթողեց։ նորից բերանը բացեցի, տեսնեմ՝ սեղանատամ ա փոխում։ մինչև հիմա դեմի ատամներ էր փոխել, ու արյան կաթիլ մենակ մի անգամ էի հանդիպել, երբ ինքս ժանիքը պոկեցի, որ շատ չտանջվի։ հիմա հետևում եմ, թե ոնց ա փորձում հանած ատամն ուտել, լուփի վրա ծամում-թքում ա։ ազնիվ խոսք, չեմ ջոկում՝ ոնց շաբաթը 2 անգամ վետի մոտ չեմ վազում պանիկայից։

Բացել շղթան

նոր շանս հետ նստարանին նստած էի (այո, ինքը կահույքի վրա չի բարձրանում, բայց նստարաններին միշտ կողքս ա նստում), մեկ էլ տեսնեմ՝ լոզեր ա թողում։ իսկ ինքը լոզ թողող տեսակ չի։ ուշադիր նայեցի, հասցրել էր ինչ-որ բան գետնից վերցնել։ գիտի, որ չի կարելի, հետևի ատամների արանքում թաքուն պահում ա։ կերի հետ չի փոխանակում, ծնոտն արդեն էնքան ա ամրացել, որ ձեռքով բացել-հանելը բավական դժվար ա։ մի կերպ բացեցի, սկսեցին լոզերի մեջ արյան հետքեր նկատվել։ չեմ ջոկում՝ սուր բան ա բռնել, թե բացելուց իրա ատամով վնասել եմ։

ամեն անգամ ասում ա՝ շանդ բերանի հետ շատ չխաղաս, թե չէ ատամ փոխելուց հետո էլ կծելը սովորություն կմնա. ինքը ձեռքին խորը վերք ունի, իրա փորձից ա ասում։ բայց ես թեթև կասկած ունեմ, որ պուդելը ուղղակի զուգարանում գիշերները փակվելը չի ներում։ տենաս Ռումին ինձ ինչը չի ներելու։

Բացել շղթան

իսկ Ավետ ձյաձյային բալկոնից ոչ ճանաչեց, ոչ էլ բանի տեղ դրեց։ Ավետը պուդել ունի, անցած ամիս ման տալուց հանդիպում էինք, շները մի քիչ գզվում էին։ հիմա շունը ոտքը վնասել ա, շատ չեն հանում ման տալու, ուղղակի կարճ իջացնում են բակ։ բայց Ավետը, ով կորոնայի պատճառով առանձնապես գործ չունի, օրվա տարբեր ժամերի երկա՜ր զբոսնում ա էս կողմերով։

Բացել շղթան

բալկոնում ճաղերի մասը փակել ենք, բայց մի ճեղք ենք թողել՝ 2 ճաղի հեռավորության չափով, մի թիզ։ դա Ռումիի դիտակետն ա, իրա սիրած տեղը։ կարա ժամերով նայի, թե ով ա անցնում, շներին բարևի, փիսոների վրա հաչա։ էսօր, երբ սպասում էր՝ նախաճաշեմ ու իրան դուրս տանեմ, էլի դիտակետում էր։ մեկ էլ սկսեց անաստված նվնվալ։ մտածեցի՝ գլուխը խաղողի ճյուղերի արանքում ա լռվել, գնացի, որ ազատեմ, բայց չէ։ իրա սիրած տատիկին էր տեսել, ով ամեն առավոտ անցնելուց մի քանի րոպե խաղում ա հետը, ու լացում էր, որ չի կարա մոտենա։

Բացել շղթան

ամենաշատը սիրում եմ, թե աղջիկս ոնց ա էրեխեքի հետ խաղում։ նուրբ ա, հանգիստ, չի կրծում, ոնց մեծ մարդկանց։ ու բակի էրեխեքն իրա համար գժվում են։ մի շատ փոքր տղայի հետ խաղալուց թռել էր վրեն, վախացրել, մի քիչ աշխատանքներ տարա, վախն անցավ։ հաջորդ թռնելուց էդ էրեխեն ոգևորված պատմում էր ընկերներին, թե բա Ռումին ինձ գրկեց։

Բացել շղթան

ու քանի որ դրա շնորհիվ թողել ա քնեմ, դաժե հասցրել եմ նախաճաշել, հիմա ի երախտագիտություն բերել եմ այգի, որ նորմալ խոտերի մեջ խաղա։ այգում բրախելու համար դեռ շուտ ա։ 2 պավադոկը կապել եմ իրար, որ մեծ տարածք ունենա, շուրջս ա ֆռֆռում, հողը փորում, արածում։ երբ առիթ լինի, կօգնեմ այգու շների հետ ախպերանա, էդ ժամանակ արդեն կբրախեմ, որ վազվզի նրանց հսկողության տակ։

Բացել շղթան

իսկ էս գիշեր՝ կեսգիշերի կողմերը, դուրս էինք եկել քնելուց առաջ չիշիկ-միշիկի հարցը լուծեինք, դա, իհարկե, դառավ միժամանոց զբոսանք, հետո հանդիպեցինք հայաթի բաքսյոռ Ռոքիին, ով արդեն 3 տարեկան ա ու բավական լսող, որոշեցինք հետևի բակում (ասֆալտապատ ֆուտբոլի դաշտ/պառկովկա) բրախենք, միասին վազվզեն։ Ռոքին համ ահավոր ակտիվ ա, համ ագրեսիվ չի ու համբերատար ա, վոբշեմ իդեալական ավագ ընկեր Ռումիի համար։ ու քանի որ բալիկս Ռոքիով էր տարված, փողոց վազելու կամ զիբիլ ուտելու վտանգը չկար։ տենց, մի բոլ խաղացին, 10/10:

Բացել շղթան
Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։