Ցուցադրել նորերը

բայց էս ինձնից էի պատմում։ հիմա բալիկից։ ուրեմն ձագը վերջապես սովորում ա նորմալ սոցիալիզացվել։ սա դե համ մարդկանց, համ շներին շատ ա սիրում, բայց շներին մի քիչ վայրենավարի էր սիրում։ իսկ անցած շաբաթ մի ուրիշ տնավորված դվառնյաշկայի հետ իդեալական ախպերացավ, հետո էլ տարանք ձիարշավարան, ազատ թողեցինք, 4 ուրիշ շների հետ խաղաց առանց համը հանելու։

Բացել շղթան

երբ ես նորից դադարեցի ֆիքսված ժամերով աշխատել, բալիկն էլ սկսեց լուծ կպնել ամեն հիմար առիթով, ռեժիմը լրիվ խախտվեց։ հիմա առավոտները 6-ի, 7-ի միջակայքում վեր ա կացնում ու պահանջում, որ ման տանք ու կերակրենք։ ու սա դեռ լավ տարբերակն ա. վատ տարբերակը գիշերը 2 ժամը մեկ լուծով արթնացնելն ա։

Բացել շղթան

ուրեմն, երեկ, նախ, հերթական զիբիլը բերանը տանելով վախացրել էր։ ենթադրել էի, որ սուր ծայրով պլաստիկ ա կուլ տվել, ու ամբողջ օրը սպասում էի, որ կերակրափողը կամ աղիքը կծակի ու արյուն կգա, վերջը բան էլ չեղավ։ ինչպես միշտ։ եթե իմ տեղը ավելի մեծ պանիկյոռ լիներ, շաբաթը 3 անգամ տանելու էր փորիկը նկարելու։ Ռոստելեկոմի կաբել նորոգողն, օրինակ, շնորհավորեց, որ օպտիկական կաբել ա կերել, ու միջի ապակու թելից չի մեռել։

Բացել շղթան

արդեն առավոտվա ժամը 10-ն ա լինում, ու էսօր դեռ կաթվածահար չի արել ինձ Ռումին։ վերջապես մի քիչ կգրեմ իրա մասին։

բայց պետք ա նենց անենք, որ էն 2 ամիս կարանտին պահող դոբերմանի տերը չիմանա, դա չիպավորված ա հաստատ

Բացել շղթան

էս պարսկահայ կինը, որ խանութ ա դրել սումկեքի հացահատիկի, իմ տարածքային ինֆորմացիոն հանգույցը կլինի։ էն առավոտը 10-ոտ դուրս էկող ռոտվելլերի տերը հաստատ զենքի դվիժենին կարա տենա, էն գիշերը 11-ին կծան ծյավկային դուրս հանող ձյաձը կնգան կխնդրի, շարժման սննդի հարցերը կհոգանք։ ու տենց։

Բացել շղթան

շնատերերից լավ անդրգրաունդ համայնքներ դուրս կգային, ու վատահ եմ՝ մեկն էս միտքն արդեն պրակտիկայում կիրառած կլինի։
մարդիկ ամեն առավոտ ու իրիկուն ինչ-որ փախած ժամի հանդիպում են իրար առանց պայմանավորվելու, ինչ-որ բառեր փոխանակում։ կան ավելի մեծ խմբեր, որ տանում մի էրեխեքից հեռու տեղ բաց են թողնում, որ շները խաղան, լկստվեն, իրանք էլ շփվում են։ եթե հեղաշրջում ես պլանավորում ու էդ ռեսուրսը չես օգտագործում, ինչ ասեմ, դու քյալ ես։

Սպանված էրեխու սլաթշեյմինգի սքրինշոթեր եմ հավաքել, որ հենց կարծեմ, թե ապահով երկրում եմ ապրում, նայեմ, ապտակվեմ։

Էրեխեք, էդ ոնց եք անո՞ւմ, որ անպատասխան սերը գործի/ստեղծագործության մեջ եք դնում։ Իմ մոտ մաքսիմում ստացվում ա էդ սերն ուրիշ մարդկանց ուղղել, ասենք սիրածի սիրածին։

Մի հատ կինո կա՝ nos 18 ans, ավագ դպրոցն ավարտող ֆրանսիացի էրեխեքի մասին։ Էդ կինոն մի տաս տարի առաջ եմ նայել, բայց լավ տպավորվել ա հատկապես էն պահը, երբ գլխավոր հերոսը, իրա կյանքը ներածելով, ասում ա՝ Ալիսի հետ երբեք չեմ դեյթվել, չափազանց շատ եմ իրան սիրում տենց բաների համար։
Իմ կյանքում ցանկացած կամայական պահի 1+ Ալիս կա։

Առաջ նույնը ջինս առնելուց էր լինում։ Ես չափազանց նիհար էի, բայց դե կոնքերս ոսկորներիս ու շատ քայլելուս հաշվին մեծ էին։ Մինչև համոզում էի, որ ես եղածից 2 չափ փոքր չեմ, դաժե 1 չափ փոքր չեմ, էլ ջինս առնելս չէր գալիս։ ԿԼԻՆԻ՞ ՍԱՏԿԵՔ։

Բացել շղթան

Կլինի՞ մեկ րոպե աղմուկով ստեղ հիշեմ բոլոր էն վաճառողներին, ովքեր վստահ են, որ ավելի լավ գիտեն մարմնիս չափերը, քան էդ մարմնի 25 տարվա տերն ու խնամողը։ Հա, ես էն համամասնությունները չունեմ, որ ընդունված ա ուզել ունենալ։ Ըհը, մինչ օրս կարացել եմ նենց հագնվեմ, որ հաճախ չզգացվի՝ ինչ անհամաչափ եմ։ Իհարկե, կարաք հարցնեք, մի անգամ էլ ճշտեք։ Բայց կլինի՞ գոնե 3 անգամ հարցնելուց հետո գոտկատեղիցս էլ նեղ կրծկալ դեմ չտաք ու վստահ չհայտարարեք, որ ՀԱՍՏԱՏ 75 ԵՄ ՀԱԳՆՈՒՄ։ ՍԱՏԿԵՔ։

Հա, իսկ հիմա ասեմ՝ թե էյ դեպքը, որում հղի կնոջը պարտադրում են ընդհատել հղիությունը պտղի սեռի պատճառով, ինչի ա երկակի։
Էդ սարսափելի բռնություն ա։ Սարսափելի անարդար ա։ Անկեղծ, լիքը ուրիշ բռնության տեսակներից ահավոր։ Բայց արդյո՞ք էդ բռնությունից ավելի վեհ բան ա աղջիկ էրեխուն ստիպել ծնվել ու մեծանալ տենց անասունի գլուխ ընտանիքում։

Բացել շղթան

Եթե դուք մտածում եք, որ մարդը, ով, ասենք, դպրոցը դեռ չի ավարտել ու ջոկում ա, որ երեխա ունենալու համար դեռ հասուն չի ու հեռացնում ա պտուղը, իրավունք ունի էդ որոշման, բայց մարդը, ով էնքան հասուն չի, ով իրա կյանքում գերարժևորում ա ապագա երեխայի գենիտալիաները, պիտի պարտադրված ունենա էդ էրեխուն, ապա, լօլ, հո դուք դալբայոբ չեք, ինչ տարբերություն։

Բացել շղթան

Ուրեմն, ինչի ա էս պայքարն իմ համար մանկամիտ ու վտանգավոր։
Եթե դուք մտածում եք, որ աղջիկ պտղից զզվողը աղջիկ երեխային սիրելու ա ու նորմալ կյանքով ապահովի, ինչ ասեմ։ Լօլ։ Դուք հարիֆ եք, ով մեկ-երկու հրաշալի բացառիկ դեպքը օրինաչափություն ա համարում։

Բացել շղթան

Առաջին դեպքում պետք ա վիզ դնեք՝ օրենքը փոխեն/խստացնեն, ոչ թե մասնավոր դեպքերին մենակ կպնեք։ Երկրորդ դեպքում էլի օրենսդրական լուրջ փոփոխությունների շարք ա պետք, որ հղիության ընդհատում ստիպելը պատժվի ծեծելուց ավելի խիստ։ Բայց երկրորդ կետին վերապահումներով եմ մոտենում։ Հեսա կասեմ՝ խի։

Բացել շղթան

Ստեղ եմ գրում, քանի չգիտեմ՝ էլ ուր, բայց պիտի։ Էրեխեք, չեմ ջոկում, սելեկտիվ աբորտի դեմ խի՞ են պայքարում։ Դա իմ համար նույնքան անիմաստ ա, բայց երբեմն՝ ավելի վտանգավոր, ինչքան/քան «ստամբուլյան»֊ի դեմ պայքարը։ Օքեյ ե՞ք մինչև 12 շաբաթ առանց բժշկական ցուցումների աբորտը թույլ տվող օրենքի հետ։ Դե էլ մի խորացեք, թե խի են դա անում։ Էդ պայքարը ընդամենը 2 դեպքում եմ հասկանում, 2-ն էլ արդեն ուրիշ բանի մասին ա։
1. առհասարակ դեմ եք աբորտին/սեռը երևալու չափ մեծացած պտղի աբորտին։
2. ամուսինը/կիսուրն են ստիպում։

Պատկերացնում ե՞ք՝ մի օր, գուցե ոչ հեռու ապագայում, աշխարհի մեծ մասում մարդիկ ապշած իրար պատմելու են, թե բա՝ «պատկերացնում ե՞ս, դեռ ոչ հեռու 2020-ականներին հանցագործության համար քիչ ա՝ իզոլացնում էին, մի հատ էլ ինչքան կարային ստորացնում էին էդ իզոլյացիայի ժամանակ, ասենք նարկոտիկների վրա էին նստացնում, նենց էին անում՝ իրար ծեծեին, լեգենդներ կան, որ դաժե բռնաբարում ու սպանում էին շատերին: Ու դեռ գիտեին՝ մեծ քայլ են արել, ինչ ա թե մահապատիժը թարգել էին։ Իսկ երկրներ կային՝ չէին էլ թարգել»։

դզակհ տարածուած

Էս վերջին օրերին տենց 2 անգամ եղել ա արդեն։ Բայց մեկը դեյթ չէր, ներկայացում էր։ Դրանից հետո հանդիպել էի ընկերուհուս ու լսում էի պատմություններ էրեխու մասին, ում աչքի առաջ մորը սպանել էին։ Ահավոր էր, իհարկե, բայց գոնե մեղավոր չէի զգում էդ ահավոր բանը ֆինանսավորելու համար, ոնց դրանից առաջ թատրոնում էի զգում։

Բացել շղթան
Ցուցադրել հները
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։