Ցուցադրել նորերը

@tigran վայ հա իհարկե, ուղղակի պարտադիր, բայց ոչ բավարար պայման ա, ընդեղ շատ փոփոխականներ կան

հա, ուրեմն մեր մոտ, փաստորեն, տենց ամուր ձևավորված մշակույթ կա ենթակաների վրա ընդհանուր չատում ընդգծված մունաթ գալու։ ու տարբեր նպատակների ա ծառայում գործիքը։

Բացել շղթան

տակ վոտ, ուզում եմ ջոկեմ՝ ինչ կայֆ են մարդիկ ստանում մելչնի դռամա անելուց ու ոնց հեռու մնալ էդ դրամաներից ու ինձ քաք չզգալ

Բացել շղթան

համ էլ գործի մասին տուֆտելը ստեղ ավելի հարմար ա։ թվիթեռում արդեն շատ վաղուց ով ասես կա, իսկ ստեղ դեռ միայն նըրդոտ դեմքեր են, իսկ գործիս տեղը նըրդերի հետ էկածս օրից ախպերություն ա։

Բացել շղթան

թվիթեռս փակեցի, տեսնեմ՝ ինչքան կձգեմ։ գոտեպնդվեք, անիմաստ մտքերովս ստեղ եմ կիսվելու։

@tigran @inky լսի, կներես, էլի, ուժեղ օֆթոփի համար, բայց որ ասում ես կը թուայ, էդ կը-ն բարբա՞ռ ա, արևմտահայերենի խառնո՞ւրդ, դասական գրելո՞ւց ես սկսել կը-ով մտածել, որովհետև իմ հիշելով տենց չես խոսում, նենց հետաքրքիր ա

@kamee էդ է՞ր, որ նյումեգը վերջերս հրատարակեց, թարգմանիչն էլ իրանից գոհ ասում էր, որ խուժանական մասերը չի ներառել։ @nikea_rurounin@կէտ.հայ-ը կհիշի կոնկրետ

@kamee համատեղ զվարճանալ, առաջինը տժալու իմաստով, երկրորդը՝ զուտ միասին լռվելու

վռոձի սիրում եմ սիրածիս, հավես տղա ա, սարսափելի խելոք ա, թույն շփվում ենք, մեկ էլ մի ծայր ամերիկակապիտալիստական գաղափար ա լուրջ դեմքով արդարացնում (չեմ համարձակվում քաղաքական տերմիններով ձևակերպել, որտև տեսությունից 0 եմ), ու ինձ զգում եմ ոնց որ օտար մարդու, class enemy-ի հետ նույն տանն ապրելուց

@a522 ես խմածի պես եմ լինում, երբ կողքս խմում են։ կարող ա իրանցից էլ բեթար հարբած դառնամ առանց մի գրամ խմելու։

օյ բլին կներեք չեմ ջոկում արդեն՝ ձրի ա, թե 1000։ կազմակերպչական խնդիրներ

Բացել շղթան

վոբշեմ որոշել եմ լինեմ ստեղ իվենթներիս դեսպանը։ վաղը մոյկայում դաֆթ փանքի սաղ ժամանակների տռեկերն եմ խառը միացնելու, հավես լռվենք։ համեցեք ժամը 9-ից հետո, ձրի

կստածի, եթե ծխած պադվալներից շատ չեք զզվում, էսօր Վան Գոգում օփըն մայք եմ անելու, կարաք գաք լսեք։ շաբաթ-կիրակի էլ մոյկում սթենդափ ունենք, ես ընդեղ վարողն եմ։ բոլորը ժամը 9-ի կողմերն են սկսում, էսօրվանը համարյա ձրի ա, ուղղակի մտնելուց հետո պետք ա մի խմելու բան առնես, շաբաթ-կիրակի մուտքը ցանկացած թղթադրամով ա, այն է՝ 1000 ՀՀԴ

@tigran @inky դեռ ինչ-որ ժամանակ օնլայն չենք դնի, որովհետեւ բաներ կան՝ կրկնվում եմ, չեմ կարա ամեն 100 հոգանոց լսարանի համար լրիվ նոր բան մտածեմ, իսկ իրանք յութուբում կտեսնեն մինչև գալը, կսփոյլվի։ երևի ամռանը նոր կդնեմ վիդեո, իսկ եթե հանկարծ լայվ ուզեք, ամսվա վերջ առանց ծուխ-պադվալ վիճակների միջոցառում ունենք, հավելյալ կտեղեկացնեմ։ ու որ մենակ ինձնով կամ 2 հոգով միջոցառում լինի, էլի ձեն կտամ։

@naira չգիտեմ՝ ինչքանով կօգնի, բայց սենց մի հին մեթոդ կա։ ասում ես՝ հա, գալիս եմ ձերոնց հետ ապրելու, բայց առաջին 1-2 ամիսը արի երկուսով մի տանն ապրենք, որ ամուսնական կյանքին սովորեմ, մամայից պոկվեմ, նոր անցնեմ մեծ ընտանեկան կյանքին։ սովորաբար էդ ընթացքում ամուսնուն էլ ա դզում, համ էլ տեսնում ա՝ քեզ ինչքան լավ ա, էլ էն մյուս պլանը մոռանում են

@inky@ծմակուտ.հայ քեզ դուր կգա իմ սթենդափը

@inky@ծմակուտ.հայ վերջին անգամ որ երկարոտ ճանապարհ էի ստոպում, ինչ-որ ձյաձեր էին, մեզ Սեմոյի մոտից տարան կաֆեին ու որոշեցին հետներս նստել։ ու դե իրանք մենակ նորմալ սև կոֆե էին խմում, ֆիլտր-միլտր տենց թիթիզ բաներ չէին ուզում։ բայց ստիպված փորձեցին, ու մեկը խոստովանեց, որ սենց համով կոֆե խմած չկար։ կոնվերսիոն թերապիայի եմ, էլի, մասնակցել։

nsfw 

@Voyager դզեց, քել հայերենը հայտնի դարձնենք որպես ֆալոցենտրիկի ամենաշատ հոմանիշ ունեցող լեզու

մոռացա քֆուրի զգուշացումը դնեմ, բայց նենց անմեղ ա հնչում, հիմա էլ կասկածելով եմ դնում 

@Voyager հլը նայի Ռեմբոյի մոտ ինչ ուժեղ ա հնչում փաղղոս բառը

Փաղղոսի պես անամոթ, զինվորի պես անպատկառ
Կատակներն այդ գռեհիկ պոռնկացրին սիրտս կույս.
Ղեկը թվում է աչքիս պոռնկատան մի նկար` 
Փաղղոսի պես անամոթ, զինվորի պես անպատկառ։

Օ՜, ալիքներ շլացնող, օ՜, ալիքներ խելագար,
Լվացե’ք սիրտս, մաքրե’ք, թող չկորչի նա անհույս.
Փաղղոսի պես անամոթ, զինվորի պես անպատկառ
Կատակներն այդ գռեհիկ պոռնկացրին սիրտս կույս:

Բացել շղթան
Ցուցադրել հները
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։