եթե ցեղասպանութիւնը չլինէր, միգուցէ հիմա կորէայի նման 2 տարբեր զարգացուածութեան երկիր ունենայինք։

Հետևել

@tigran իսկ ըստ քեզ ո՞րը կլիներ պայմանական Հյուսիսային Կորեան, որր՝ Հարավայինը

@ani_left հիւսիսային կորեան կը լինէր մեր էսօրուայ հայաստանը իսկ հարաւայինը, որքան էլ ցաւոտ թուայ արեւմտեանը։

@տիգրան մմմ… գուցէ։

բայց իմ հասկանալով, արեւմտեանում էլ միայն վանի կողմերն էր որ հայերը բաւական շատ էին կոմպակտ ապրում։ ու այնտեղ էլ ռազմական դիմադրութիւն եղաւ։ մնացած տեղերում կամ մեծամասնութիւն չէին, կամ էլ կէսի չափ էին, ու ինչքան էլ չասէին որ պատմական հայրենիքում են ապրում, արդէն այդ տեղում փոքրամասնութիւն են եղել։ ինչը աջակցել ա ցեղասպանութեան անց կացմանը, իհարկէ։

բայց դժուար թէ պետութիւն ունենայինք։

նաեւ թաթուլի թղթերն եմ կարդում, ասենք բրիտանացիները մեզ համար կարսն ու նախիջեւանն են վերցնում, մենք նախիջեւանը երկու ամիս անց կորցնում ենք։ չենք կարողանում էլի պահել։ դէ չունենք էդ ներուժը խոշոր եւ ագրեսիւ խաղացողների կողքին։

@inky@ծմակուտ.հայ կարսն ու նախիջեւանը դաշնակցութեան իշախանութեան օրօք կորցրինք, իսկ էսօր իրենք են նիկոլին կապիտուլեանտ ասում։

ըստ իս, եթե նորմալ դիւանագիտութիւ ունենայինք էդ երկուսը պահած կը լինէինք, զի համաշխարհայինը յաղթած պետութիւնների կողմում էինք, արժանիքներ ունէինք։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։