եթե մարդ դեյթի վերջում քեզ ասում ա 《բա երբ քեզ տանենք էպիլացիայի》 արժի բլոկել միանգամից նեղվելու տեղը

Հետևել

@Koriz արդեն սովորել ե՞ս տենց պահերին հելնել գնալ։ ես տենց էլ չսովորեցի, դեռ մենակ չոր պատասխանել սովորեցի։ բայց հելնել գնալը կարծում եմ ավելի էներգախնայող ա, եթե կրկին սինգլ լինեմ, կաշխատեմ էդ ուղղությամբ։

@դզակհ @Կորիզ իթ ոչ մէկին բլոկել պարտադիր չի։ կարելի ա բանի տեղ չդնել եւ առանց բլոկելու։ բլոկելը ջանք ա, պիտի մատդ շարժես, արժի՞ այդ մարդու պատճառով ջանք ծախսել, իրան էլ ցոյց տալ որ այդքան կայ որ գործողութիւն ես արել։

@inky@ծմակուտ.հայ @ani_left Դե կարծում եմ ուղղակի բանի տեղ չդնելու դեպքումէլ էնքան պտի գրի, հարցնի, թե ինչ եմ սենց պահում ինձ, որ կամ էներգիա ծախսեմ գրեմ կամ ամեն գրելուց էլի նեղվեմ

@inky@ծմակուտ.հայ @Koriz թհայ, բլոկելը ամենախնայողական տարբերակն ա, հենա կորիզն էլ ներքևում բացատրեց, թե խի

@ani_left չկարողացա հելնել գնալ, ես էլ սկսեցի նեղված պատաախանել, ոչ թե որ տենա նեղված եմ, այլ ուղղակի նեղվեցի իրոք, ասեցի լավ գնանք ուշ ա, բայց էդ չկարողացա էդ պահին բան ասեմ։ Հիմա համ մտքիս տեքստեր են գալիս, որ կարելի ա գրել, համ էլ մտածում եմ էլ էներգիա չծախսեմ

@Koriz Ես երևի կբլոկեի, որ նեղվածությունս հանեի։ Բայց էս պարագայում նամակները կարդալ ու իգնոռ անելը ավելի լավ միտք ա ինձ թվում, որովհետև իմ կարծիքով իրա արածի պես համաչափ անդուր ա, թող ինքը նեղվի այ քեզ բան ։ԴԴԴ Անորոշությունն ավելի անդուր ա քան հստակությունը ։ԴԴ

@revik և իրոք ։դ քանի դեռ իգնոռում եմ ու չեմ բլոկել, կշարունակեմ տենց ։դ

@Koriz @revik անդուր ա ահավոր, ով էլ լիներ չեր կարա հենց էտ պահին պատասխանել։ ուրիշ խոսակցություն ա գնացել իմ դեպքում, նույն ձև եմ ռեակցիա տվել։ բայց հաջորդ անգամ խոստացել եմ ինքս ինձ, որ հենց նույն պահին թարս եմ նայելու, տեղում չորանա։ 😡

@marine @revik հա, կարծում եմ հաջորդին արդեն պատրաստ կլինեմ համապատասխան ռեակցիա կտամ։
Ամեն դեպքում հա, ահավոր անդուր ա։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։