էսօր իրիկունվա դասից հետո ուսանողս ընթրիք առաջարկեց։ ու համով բան էր առաջարկում, ինքն էլ լավ զրուցակից ա։ բայց համ էլ ուզում էի շուտ գնալ տուն, դե շատ սատկած էի։ հետո մտածեցի՝ բայց հիմա որ գնամ տուն, մեկ ա ընթրելու եմ, իսկ տանը պիտի ինքս ընտրեմ՝ ինչ ուտեմ։ չէ, էդքան ուժ չունեմ, որ ընտրեմ, կներեք։