Հետևել

հասել եմ հոգնածության էն աստիճանին, որ կարծում եմ՝ էներգիաս 0 չի, մինուս ա։

էսօր իրիկունվա դասից հետո ուսանողս ընթրիք առաջարկեց։ ու համով բան էր առաջարկում, ինքն էլ լավ զրուցակից ա։ բայց համ էլ ուզում էի շուտ գնալ տուն, դե շատ սատկած էի։ հետո մտածեցի՝ բայց հիմա որ գնամ տուն, մեկ ա ընթրելու եմ, իսկ տանը պիտի ինքս ընտրեմ՝ ինչ ուտեմ։ չէ, էդքան ուժ չունեմ, որ ընտրեմ, կներեք։

ու հա, ընտրությունը սարսափելի էներգատար բան ա։ ու հիմա հիշեցի, որ կակ ռազ անցած ամիս ուսանողներիս վիդեո էի նայացնում նրա մասին, թե ոնց ա հաճախ առաջադրանքները ըստ կարևորության դասավորելը (կարևոր թասք ընտրելը, էլի) ավելի շատ ռեսուրս տանում, քան բուն թասքը անելը։ բայց դե մինչև ռեսուրսդ հատնելու վրա չի, էդ մեծ կորուստները չես զգում։

եթե ինչ, սա ա էդ վիդեոն, որը բնավ կապ չունի հոգնածության հետ, բայց ես կապում եմ, լավ եմ անում, ձեզ ինչ youtu.be/iDbdXTMnOmE

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։