արդեն առավոտվա ժամը 10-ն ա լինում, ու էսօր դեռ կաթվածահար չի արել ինձ Ռումին։ վերջապես մի քիչ կգրեմ իրա մասին։

ուրեմն, երեկ, նախ, հերթական զիբիլը բերանը տանելով վախացրել էր։ ենթադրել էի, որ սուր ծայրով պլաստիկ ա կուլ տվել, ու ամբողջ օրը սպասում էի, որ կերակրափողը կամ աղիքը կծակի ու արյուն կգա, վերջը բան էլ չեղավ։ ինչպես միշտ։ եթե իմ տեղը ավելի մեծ պանիկյոռ լիներ, շաբաթը 3 անգամ տանելու էր փորիկը նկարելու։ Ռոստելեկոմի կաբել նորոգողն, օրինակ, շնորհավորեց, որ օպտիկական կաբել ա կերել, ու միջի ապակու թելից չի մեռել։

երբ ես նորից դադարեցի ֆիքսված ժամերով աշխատել, բալիկն էլ սկսեց լուծ կպնել ամեն հիմար առիթով, ռեժիմը լրիվ խախտվեց։ հիմա առավոտները 6-ի, 7-ի միջակայքում վեր ա կացնում ու պահանջում, որ ման տանք ու կերակրենք։ ու սա դեռ լավ տարբերակն ա. վատ տարբերակը գիշերը 2 ժամը մեկ լուծով արթնացնելն ա։

բայց էս ինձնից էի պատմում։ հիմա բալիկից։ ուրեմն ձագը վերջապես սովորում ա նորմալ սոցիալիզացվել։ սա դե համ մարդկանց, համ շներին շատ ա սիրում, բայց շներին մի քիչ վայրենավարի էր սիրում։ իսկ անցած շաբաթ մի ուրիշ տնավորված դվառնյաշկայի հետ իդեալական ախպերացավ, հետո էլ տարանք ձիարշավարան, ազատ թողեցինք, 4 ուրիշ շների հետ խաղաց առանց համը հանելու։

իսկ էս գիշեր՝ կեսգիշերի կողմերը, դուրս էինք եկել քնելուց առաջ չիշիկ-միշիկի հարցը լուծեինք, դա, իհարկե, դառավ միժամանոց զբոսանք, հետո հանդիպեցինք հայաթի բաքսյոռ Ռոքիին, ով արդեն 3 տարեկան ա ու բավական լսող, որոշեցինք հետևի բակում (ասֆալտապատ ֆուտբոլի դաշտ/պառկովկա) բրախենք, միասին վազվզեն։ Ռոքին համ ահավոր ակտիվ ա, համ ագրեսիվ չի ու համբերատար ա, վոբշեմ իդեալական ավագ ընկեր Ռումիի համար։ ու քանի որ բալիկս Ռոքիով էր տարված, փողոց վազելու կամ զիբիլ ուտելու վտանգը չկար։ տենց, մի բոլ խաղացին, 10/10:

ու քանի որ դրա շնորհիվ թողել ա քնեմ, դաժե հասցրել եմ նախաճաշել, հիմա ի երախտագիտություն բերել եմ այգի, որ նորմալ խոտերի մեջ խաղա։ այգում բրախելու համար դեռ շուտ ա։ 2 պավադոկը կապել եմ իրար, որ մեծ տարածք ունենա, շուրջս ա ֆռֆռում, հողը փորում, արածում։ երբ առիթ լինի, կօգնեմ այգու շների հետ ախպերանա, էդ ժամանակ արդեն կբրախեմ, որ վազվզի նրանց հսկողության տակ։

Հետևել

ամենաշատը սիրում եմ, թե աղջիկս ոնց ա էրեխեքի հետ խաղում։ նուրբ ա, հանգիստ, չի կրծում, ոնց մեծ մարդկանց։ ու բակի էրեխեքն իրա համար գժվում են։ մի շատ փոքր տղայի հետ խաղալուց թռել էր վրեն, վախացրել, մի քիչ աշխատանքներ տարա, վախն անցավ։ հաջորդ թռնելուց էդ էրեխեն ոգևորված պատմում էր ընկերներին, թե բա Ռումին ինձ գրկեց։

բալկոնում ճաղերի մասը փակել ենք, բայց մի ճեղք ենք թողել՝ 2 ճաղի հեռավորության չափով, մի թիզ։ դա Ռումիի դիտակետն ա, իրա սիրած տեղը։ կարա ժամերով նայի, թե ով ա անցնում, շներին բարևի, փիսոների վրա հաչա։ էսօր, երբ սպասում էր՝ նախաճաշեմ ու իրան դուրս տանեմ, էլի դիտակետում էր։ մեկ էլ սկսեց անաստված նվնվալ։ մտածեցի՝ գլուխը խաղողի ճյուղերի արանքում ա լռվել, գնացի, որ ազատեմ, բայց չէ։ իրա սիրած տատիկին էր տեսել, ով ամեն առավոտ անցնելուց մի քանի րոպե խաղում ա հետը, ու լացում էր, որ չի կարա մոտենա։

իսկ Ավետ ձյաձյային բալկոնից ոչ ճանաչեց, ոչ էլ բանի տեղ դրեց։ Ավետը պուդել ունի, անցած ամիս ման տալուց հանդիպում էինք, շները մի քիչ գզվում էին։ հիմա շունը ոտքը վնասել ա, շատ չեն հանում ման տալու, ուղղակի կարճ իջացնում են բակ։ բայց Ավետը, ով կորոնայի պատճառով առանձնապես գործ չունի, օրվա տարբեր ժամերի երկա՜ր զբոսնում ա էս կողմերով։

ամեն անգամ ասում ա՝ շանդ բերանի հետ շատ չխաղաս, թե չէ ատամ փոխելուց հետո էլ կծելը սովորություն կմնա. ինքը ձեռքին խորը վերք ունի, իրա փորձից ա ասում։ բայց ես թեթև կասկած ունեմ, որ պուդելը ուղղակի զուգարանում գիշերները փակվելը չի ներում։ տենաս Ռումին ինձ ինչը չի ներելու։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։