youtu.be/74_N163HyhA
Եվրոպայում մի խումբ էնտուզիաստ կարողացել են SpaceX-ի "debug" կմեռաների նկարահանածը լսել և դեկոդավորել

Նստած արդեն 13րդ ժամն է, ինչ գործ եմ անում, ու դեռ սենց մի-քանի ամիս, բան չունեմ ասելու՝ սիրածս գործն է շուրջ բոլոր, բայց ուզում եմ փախնել, սար, լեռ, անտառ, լռություն, մենակություն՝ ի՞նչ մենակություն, մարդկանց միջև մենակ եմ, այնտեղ՝ լի

Եվս մեկ "վերականգնված" բաղադրատոմս։ Վաղը թե ժամանակ ունենամ, ավելի մանրամասն կնկարագրեմ։ Վերցրած է այստեղից՝ a1plus.am/hy/article/79372

Այս ամիս Ստրուգացկի եղբայրների ամիս է մոտս, այդպես որ էլի մի մեջբերում, ինձ թվում է շատ արդիական՝

Ախր գոնե մի սրիկա հարցներ, թե ԻՆՉ ՆԱ ՊԵՏՔ Է ԱՆԻ։ Է բայց չէ է, ամեն սրիկա հարցնում է, թե ԻՐ ՀԵՏ ԻՆՉ ԵՆ ԱՆԵԼՈՒ։

Ստրուգացկի եղբայրներ, Մարսիացիների Երկրորդ Ներխուժումը, Գլուխ Հունիսի 5

Կամ ճանճը կսկսի խփել ապակուն… Բայց ախր դա սուտ է, որ ճանճերը խփում են ապակուն։ Ճանճերը երևակայում են, որ թռչում են, երբ խփում են ապակուն։ Իսկ ես երևակայում եմ, որ քայլում եմ։ Միայն նրա համար, որ ոտքերս եմ շարժում…

Ստրուգացկի Եղբայրներ, Խխունջը Լանջին, Գլուխ 7րդ, Կանդիդ

1987 թվականին ձայնագրված Քաուաի'Օ'օ տեսակի թռչնի սիրերգ։ Երգում է տեսակի վերջին արուն՝ ապարդյուն հուսալով էգը կմիանա երգին։ Այս արուի մահվանից հետո տեսակը համարվում է ոչնչացված։ youtu.be/nDRY0CmcYNU

Այն պահը, երբ փորձում ես քո խմած ու ընկերուհուց նոր բաժանված ընկերոջդ չթողնել որ իր համակարգչի վրա չիշիկ անի...

Ձեռքերս քոր են գալիս մետաղյա քթով կոշիկներ առնել և կահույքի եզրերի մուռը հանել։

Այնօր առավոտ 5ին մի սյուռեալիստիկ պատկեր։ Դիմացի տան կտուրներին նստած անգղեր, և ես ել իրենց Չարենցի Նավսիակայան եմ կարդում։ Առաջին մասը միայն, մնացածներին փաստորեն դեռ չեմ հասել։

New York, Grand Central Terminal, before skyscrapers were built.

Անակնկալ նա ներս մտավ,
Մրրկեց ամենն ուր ձեռը հասավ,
Թաքուն բազմեց մեջն մտավոր
Ճամփաների գալար ու կոր,
Դաշտերն բերրի հին հուշերով
Կիսով վառեց, կիսով խառնեց,
Անօդ մարդու միտքը թողեց
ԵՒ սուս մարմինը նա հյուծեց։

Հետաքրքիր է, բայց տեսնել, թե ինչպես երբեմնի հզոր մարդ հանգչում է քո աչքերի առջև անհամար ավելի ցավոտ է, քան այդ մարդու մահվան նորությունը ստանալ։

Այսքան տարի bitcoin-ի անցուդարձը կողքովս էր անցնում-գնում, բայց անցած շաբաթ-կիրակի գործի պահանջով սկսեցի blockchain-ների մասին կարդալ, ու ձեռքի հետ սկսեցի ուսումնասիրել bitcoin-ի և altcoin-ի շուկան և ներդրումների եղանակները։ Եվ ի՞նչ։ Bitcoin-ը միանգամից հավեսով ընկավ։
P.S. Աչքիս այս շաբաթ-կիրակի Թուրքիայում ներդրումների մասին սկսեմ կարդալ։

Ասում է թե՝ ինչի՞տ էր պետք քնելուց առաջ Թումանյանի "Մեհրին" կարդաս

Այսօր վեց ամսում առաջին անգամ մեքենաս քշեցի։ Ահավոր կարոտել էի հա՛մ մեքենան, հա՛մ քշելը։ Չգիտեմ ինչու Հայաստանում չէի քշում, ապուշ էի, գուցե որոշ բաներ այլ ձևի դասավորվեյին։

Անիի քաղցրավենիքի իմ տարատեսակից։ Քրքում, պեկան (ընկույզի ամերիկյան եղբայրներից), հնդկական ընկույզ (քեշյու), մեղր:
Հեռախոսս վերականգնեմ, հետո հա՛մ, ստեղ, հա՛մ ինստագրամ ավելի մանրամասն կգցեմ սա և այլոք։

Դասերից մեկը, որ այսքան տարվա ընթացքում շատ լավ յուրացրեցի, այդ թվում սեփական մաշկիս վրա՝ կամայական գործում հաջողություն հասնելու համար անհրաժեշտ են վստահելի, հասանելի, ճշգրիտ և որակով բաշխված ու ներկայացրած տվյալներ։ Սա գրեթե չկա մեր արդի Հայկական իրականությունում, երբ օնլայն որևէ տվյալ-տփղեկություն-գիտելիք գտնելը հաճախ դառնում է մի մեծ ու ծանր պատմություն։ Հիմնական գործերս առաջ չէին գնում, սկսեցի կամաց-կամաց այդպիսի հարթակներ նախագծել, երևի նաև այստեղ կտեղադրեմ նախագծածս՝ կարծիքներ հավաքելու։

Այսօր սկսում եմ նոր նախագծով մանրամասնություններով։ Տեսնենք՝ ինչքան արդյունավետ եմ նախագծել։

Ասում են՝ ամեն գիրք ունի իր ճիշտ ժամանակը։ Այսօր ավարտեցի Հիշամ Մաթարի "Վերադարձը"՝ լիբիական հեղափոխության մասին, որ իմ լիբիացի ընկերս արդեն երկու տարի է ինչ նվիրել էր, բայց միայն երկու շաբաթ առաջ սկսեցի։ Հաշվի առնելով 2020ի երկրորդ կեսում կատարվածը ու այն թե ես այժմ ինչ եմ և որտեղ եմ՝ ավելի պատեհ ժամանակ այս գիրքը կարդալու դժվար է գտնել։

Երնեկ՝
Թեվեր առնես,
Պարես
Միջև թուխ երկնքի.
Երնեկ՝
Փափուկ խոտին պառկած
Սիրով նայես
Պարողներին։
Երնեկ՝
Անձրև հորդեր,
Սրբեր և՛ խոտն
Ե՛վ ինձ.
Երնեկ՝
Ամպրոպ կայծեր,
Ճախրողներին
Նշեր ճամփա։

Մի-քանի օր առաջ գտա այս գեղեցկությունը։ Տղերքը 2017-ին մնացել են Cyberpunk-ի թռեյլերի ազդեցության տակ, և արդեն երեք տարի է /ատ օրիգինալ pixel art ոճով իրենց cyberpunk-ն են ստեղծում՝
oddtales.net/

Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։