ամէն անգամ մշակութային շոկ եմ ապրում երբ գնում եմ սովետաշէն կամ շրջաններ կամ երբ վատ բարեկամներիս եմ տեսնում։ ոնց որ ժամանակի մեքենայով 15 տարի յետ գնամ։

իրենք էլ չլինէին կը մտածէի հայաստանը բաւականկն զարգացած հասարակութւին ունի։ աւաղ երեւի սարսափելի փոքրամասնութիւն են նորմալ մարդիկ։

Հետևել

սահմանում եմ նորմալը` 

սեքսիստ չի, տարրական գիտելիքներ ունի որ արեւի շուրջն ենք ֆռում, ինքնագիտակցութիւն ունի, մարդկանց սեռականութիւնը չի գերբարոյականացնում, համացանցից կամ գրադարաններից օգտւում ա, կրոնական/ազգայնական ֆանատիկ չի, դալբաեօբ չի, պանեատներով չի ապրում ու էլի մի քանի բան։

էս պատասխանածս մի քանի ամիս առաջուայ գրառում ա, ու արդէն համաձայն չեմ գրածիս հետ։

նորմալը սուբեկտիւ ա, ու մարդիկ ապրում են ոնց կարողանում են։ եթէ չեմ կարող օգնել, առնուազն պիտի արտոնեալ դիրքից նայելով չքննադատեմ։

այո կարելի ա իրենցից ֆրուստրացուել, բայց հեյ մարդիկ են ու զգացմունքներ ունեն, ու ինձնից ցածր չեն։ ու ես էլ եմ լիքը անկապ բաներ անում որ չեմ նկատում։ ու էդ valid ա։

valid չի միայն եթէ վնաս տան կամ ուրիշներին ճնշեն։

սահմանում եմ նորմալը` 

@Voyager ու լաւ ես անում, որ սահմանում ես, պէտք ա յաճախ յիշել որն ա նորման, որ քեզ աննորմալ չզգաս։

օրինակ, պէտք ա յիշել, որ երբ օրէնքը չի կատարւում՝ դա նորմա չի։

կենտրոնացման ճամբարներում մարդիկ իրենց յիշեցնում էին՝ որ դա չի նորման, էդ սխալ ա, որ ուժ ունենան կենդանի մնալու։

@Voyager խի ա իրանց ոնց ուզում են ապրում են֊ը չեղարկում քո քննադատութիւնը

կամ եթէ չեղարկում ա՝ ուրեմն ֆիլտրեր չունե՞ս, կամ եթէ ֆիլտրեր ունես, ոնց ես ֆիլտրում առանց քննադատութեան

@kamee քննադատութիւնը չի չեղարկւում` փոխակերպւում ա։ էլիտիզմը, դեհումանիզացումն ա վերանում։

կարող ա քեարթերին ատեմ, ու իհարկէ ուզում եմ որ փոխուի լիքը ուրիշներին ճնշող դրսեւորումներ։ ու էս ամենամեծ ֆիլտրն ա։ բացի սրանից` մշակութապէս ոչ ոք դալբ չի ։Դ

սուբեկտիւ, առաւելութիւն/թերութիւնով կչափեմ ու ոչ թէ իմը գերադաս իրենցը ստորադասով։

իսկ իմ ֆիլտրները ահաւոր շատացել են ու ցաւոք շատանում են ։Դ

@kamee հիմնական միտքը էն ա, որ իմ ու իրենց անհամատեղելիութիւնը չհանգեցնի իմ կողմից իրենց նկատմամբ ատելութեան, դեհումանիզացման, ու իրենց ստորադասման։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։