ու koyaanisqatsi֊ի շարժանկարը որ մարդկանց մօտ վախ ա առաջացնում, ու էդ մեղուաբնի վիճակներից խուսափելով ուզում են փախնել դէպի բնութիւն, ինձ մօտ յակառակն ա։ զի կուտակումը նշանանակում ա բազմազանութիւն, ու լիքը նոր բաներ։
վախենում եմ անապատներից, ու լքուած տարածքներից։ դրա համար ա նաեւ, որ տարկովսկիի շարժանկարները դժուար եմ նայում։ իսկ ինքը իր ոճի ոգեշնչումը ստացել էր տայգայում ժամերով քայլելով։
չեմ հասկանում վանաձորցիներին, ասում են անհանգիստ ու աղմկոտ ա երեւանը։ ինձ համար երեւանը կիսամեռ տեղ ա ։Դ
օրագրիցս հատուած
ինձ համար երեւանը աղմկոտ քաղաք չի, շատ փոքր ա, ու դանդաղ 🐌։ չնայած երեւանում տիրող կլաուստրոֆոբիկ միջավայրին, միշտ անկապ ֆռում եմ էն յոյսով, որ նոր, թաքնուած մարգարիտ եմ բացայայտելու։ իհարկէ էս յաճախ տեղի չի ունենում, հաշուի առնելով մեր շատ սիրելի ~~բանուորների զօրանոցները~~ պանելային շէնքերը։
չեմ սիրում կենտրոնացուած ցանցեր, բայց մտածում եմ, որ մեծ քաղաքներում ինձ աւելի լաւ եմ զգալու, քան սէնց կորած տեղերում։
**փնտրւում է աշխոյժ կեանք**
**some վանաձորցի intensifies**
մի անգամ կաֆետերիայում տեսել էի թէ ոնց են ինձնից մի քիչ հեռու նստած երկու հոգի ֆբ հաշիւս թերթում ու մեկնաբանում (աւելի շուտ ղժում) ։Դ
#լսելիք ֊ները ստեղ եմ դնելու https://մութ.հայ (/rss.xml)
կամ ոչ֊ակնյայտ clickbait յղումներ սարքել, որոնք խաբելով թութ են տանելու։
կամ հետաքրքիր մարդկամց գտնել, ու թթի հրաւէր ուղարկել։ գուցէ կպնի ։Դ
կամ ռեդիթի սկզբի ժամանակների նման տարբեր կեղծ հաշիւներով ձեւացնել իբր ստեղ աշխոյժ ա` լիքը մարդ կայ, որ մարդիկ գան։
կամ սարեանի դրօշով թթի հրաւէր QR կոդեր տպել ու երեւանով մէկ կպցնել (այսինքն իլիկ ու կաֆեներ)
տակն էլ գրած` ձեր քռաշն այստեղ չկայ։ կամ համացանցում ոչ մէկ չգիտի որ դու շուն ես։
ինքնաշխատ միջմոլորակային կայան
ցանցային օրագիր ֊ https://օրագիր.հայ/voyager/
լսելիք ֊ https://մութ.հայ/
rss - http://մութ.հայ/rss.xml