Հետևել

Չգաղթեք ժողովուրդ, էս պետությունը մենք պիտի կարգի բերենք

@Shekspir55 համ համաձայն եմ, համ դուրս չի գալիս, որ ասում ես՝ ինչ անեմ :(

@a522 զգում էի որ քեզ դուր չի գալու։ ես էլ եմ որոշ բաներ այլ ձեւ հասկանում։
օրինակ, երբ մեքենան առել էի՝ հայրս խորհուրդներ էր տալիս մէյլով։ ասում էր՝ սէնց կանես։ ու ես դժուարանում էի հասկանալ, որ իր ձեւակերպման հետ ա իրականում խնդիր։ նա ուզում էր ասել՝ դու երեւի կուզես նման բան անել, որ մեքենայիդ լաւ լինի։
ու ես այո, կուզէի։
բայց սուր էի ընկալում հէնց ձեւակերպումը։ յետոյ հասկացայ որ ամէն դէպքում ձեւակերպման հարց ա՝ նա շատ լիբերալ ա, չնայած չգիտի այդ մասին։

@Shekspir55

@a522 իսկ @Shekspir55 ֊ն արտայայտում ա էն ինչ շատերս զգում ենք՝ խիստ ոչ անտարբերութիւն, պատասխանատւութիւն եւ գուցէ յուսահատութիւն, որովհետեւ եթէ շատերը, ոչ էդքան չանտարբեր չէր, ու էդ պատասխանատւութիւնը չէր զգում չգնային՝ էս վիճակում չէինք լինի երեւի։

@norayr @a522 ես վախենում եմ գաղթ սկսվի ու դե չեմ համակերպվում էտ մտքի հետ, դա իմ համար գուցե դավաճանության համարժեքա... շատ կոշտ եմ, գիտեմ ու ցավ եմ ապրում, շատ ուժեղ

Մեր ունեցածը էսա, ամեն մարդ - իրա կյանքնա ու իրա որոշումը

Ուզում եմ որ էլ թույլ չլինենք, մի քիչ կամքա պփտք ու նպատակ

Ոպշեմ չգիտեմ, ես չեմ պատրաստվում հանձնվել ու դե նույնը բոլորին եմ ցանկանում

@Shekspir55
ես լսել եմ, որ մարդիկ ասում են՝ «էսա սահմանը բացուի գնալու ենք ստեղից»։ չգիտեմ ինչքանով են լուրջ ասում, միգուցէ անչափահաս տղայ ունեցողները լուրջ են։

@norayr @a522

@Shekspir55 խի՞ ։Դ ես էլ ուրիշ ձեւ եմ իմաստաւորում իմ գոյութիւնը։ էս ունեմ էս եմ գնահատում, բայց դէմ չեմ ուրիշ բանի։

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։