Show more

չեմ հասկանում հրատարակչությունները չունե՞ն ինչ-որ կրիտերիան, որ չէ հարգելիս, եթե գիրքդ նման ռաբիզ շապիկ ա ունենալու, ուրեմն մենք դա երբեք չենք հրատարակի։ չգիտեմ, կարող ա շատ գրաքննական ա, բայց եսիմ, իմ պահպանողական կարծիքով գրքի շապիկը պետք ա ակնհայտորեն տարբերվի փլեյբոյի շապիկից։

Show thread

ես գրքին շապիկով չեմ դատում, բայց ոչինչ չի ստիպի ինձ էս գրքերից ինչ-որ մեկը կարդալ։

վերջին անգամ երևի համարյա մի տարի առաջ եմ աշխատանքի համար հարցազրույցի էղել ու հիմա վաղը էլի հարցազրույցի եմ։ տենց հուզվում եմ։

Ում բերեցի թութ ոչ մեկ չձգեց։ sad so sad

ես ուրախանում եմ ինչ-որ բան նկարելիս հեռախոսը/խցիկը ուղիղ պահելուց, բա դու՞ք։

վայ ես չեմ կարում մարդկանց ծնունդըշնորհավորել, եթե իրենք ինձ համար ինչ-որ հատուկ նշանակություն չունեն։ ինձ քիչ ա ուղղակի՝ վայ, շնորհավոոոոոոոոոոոր գրելը։ ինձ պետք են մաղթանքներ՝ հատուկ էդ մարդու համար հորինված իսկ ոչ իմ մարդկանց դեպքում մտքիս ոչ մի բան չի գալիս։

օ մասկարպոնեի աստվածներ, թող արածս չիզքեյք լավը լինի, խնդրում եմ, խնդրում եմ, խնդրում եմ

Show thread

Ով կմտածեր որ չիզքեյքի համար սերուցքային պանիր ճարելը էսքան բարդ ա

էսօր ջոկել եմ։ ես էդ էրեխեքի մեջ ինձ եմ տեսնում ու էդ խնդիրները ինձ են կպնում։ որպես էրեխա, ով փոքր ժամանակ իրեն ապահով ու պաշտպանված չի զգացել, ես չեմ ուզում, որ ուրիշ էրեխեք էլ իրանց տենց զգան։

Show thread

լուսանկարչության աշխարհում իր նոր խոսքն է ասում «սելֆի մարիամի ոտերի հետ» նկարը։ շատ նորարարական մոտեցում ա սելֆիի և ոտքերի նկարների մշակույթին։

Show thread

ալկոգելով օձուն սեփական ձեռքերով արել եմ մարիամի սկանդալային ֆոտոշարքը։ ինձ հատկապես դուր ա գալիս «թթով աղջիկը» ստեղծագործությունը։ եթե մարիամը որոշի հրապարակել, ապա ձեզ նույնպես բախտ կվիճակվի տեսնել այդ գլուխգործոցները։

հավեսի քցեցիք որ ես էլ իմ picrew-ով սարքած ավատարը դնեմ ։Դ

շումերական դիցաբանությունում կրակի աստվածը գիբիլն էր։ ու գիբիլ հենց կրակ ա նշնակում։ ու ես չեմ կարողանում չասոցացնել гибель-ի հետ։

ուրեմն մի յուզեր ինչ-որ խնդիրներ ուներ ու 2 ժամ ա չաթվում էինք, հազիվ դզեցինք սաղ։ վերջում հարցրեց թե որտեղից եմ, ասեցի որ հայաստանից։ ու նոր նկատեցի որ չաթին ֆիդբեք թողնելիս հայերեն ա գրել։ հուզվել եմ։

հետո օգնող ժողովուրդ ենք, երբ տեսնում ենք ինչ-որ մեկը պայուսակներով բարձրանում ա, ինքն էլ ա առանց ձեռնոցի, մենք էլ, ասում ենք՝ տվեք պահեմ, ծանր ա։ ու շատ տեղ տվող ժողովուրդ ենք, միշտ ավտոբուսի մի նստարանին կարելի ա նստել երկուսով։ ու հասկանում եք, ախր մենք շատ ջիգյարով, շատ իրար հասնող, իրար սիրող, իրար մեջքի ու բկի բառի բուն ու փոխաբերական իմաստներով կանգնած ազգ ենք, սոցիալական հեռավորությունը մեր գեների հետ չի բռնում։

Show thread

ինչ տրանսպորտը սկսել ա աշխատել ես ժամանակ առ ժամանակ ավտոբուսներով եմ երթևեկում, ինձ նենց հետաքրքիր էր, թե ոնց կպահեին մարդիկ իրենց ավտոբուսներում էս իրավիճակում։ ու ասեմ, որ մենք մեծին հարգող ժողովուրդ ենք, որովհետև երբ ռիսկային խմբում գտնվող տատիկը առանց դիմակի բարձրանում ա ավտոբուս, վարորդը պաշտպանում ա թե մեծ կին ա, չի կարում դիմակով շնչել։

ուրեմն մի հատ կլաուդիօ կա, ամեն անգամ իմ շիֆթերի օրերին ա գրել ու մի անգամ հարցնում էր՝ չեմ հասկանում, դու ընդհանրապես չես հանգստանում։ ու ես սենց բացատրում էի որ ես օրումեջ եմ աշխատում ուղղակի զուտ պատահականություն ա։

ու հիմա երբ պետք ա չաթը փակի ու գնա, միշտ ասում ա՝ i hate to say goodbye but ու միշտ մի կարևոր պատճառ կա, ասենք դեդլայնին պետք ա հասցնի, կատվին պետք ա հիվանդանոցից վերցնի, ուտելիքը ջեռոցում ա։

Show more
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!