տենց մի սերիալ կա, Coronation Street ա անունը, էս 60 տարի ա նկարում են։ Սերիալը էդ փողոցում ապրող սովորական մարդկանց ու հենց փողոցի մասին ա, որ առավոտ գնում են գործի, իսկ իրիկունը գալիս տուն։

Show thread

ես որ պոդկաստ ունենայի, առավոտ 5-6-ը կձայնագրեի, քաղաքում անկապ քայլելով ուղղակի երևի քայլելով պոդկաստ անելը էնքան էլ հարմար չի։

ու էդ ամեն մեկի երևանի մասին պոդկաստ կլիներ, որտեղ մարդիկ կպատմեին թե ինչ են առաջինը հիշում էդ փողոցի հետ կապված։ ու չէր ունենա ոչ մի վեհ նպատակ, հավանաբար ոչ մի հրատապ հարց չէր բարձրացնի, ոչ մեկի ուշադրությունը չէր գրավի, ոչ մեկի աչքը չէր մտնի ու ոչ մեկին չէր կրթի, ուղղակի կլիներ հավես։

քիքստարտերի ավատին դեռ 20 ժամ կա ու 6,5 միլիոն դոլար ա հավաքվել պահանջված 250 000-ի փոխարեն։ հուսամ 10 000-ի փոխարեն մի 20 000 օրինակով կհրատարակեն գրքերը ու դրանցից ինձ էլ բաժին կհասնի

Show thread

ինձ թվում ա՝ գուդրիդսի րիվյուներում էլ են լցոնումներ անում։ ես հրաժարվում եմ հավատալ, որ մարդիկ սեփական կամքով ու առանց ֆինանսական շահ հետապնդելու կարան էդքան բարձր գնահատեն էդքան ցածր գրականությունը։

էս պատի լուսյերի ֆոնին ես համարյա բոլոր ընկերներիս նկարել եմ

@tigran դե մեկ ա ինձ չի թվում թե դրանից վատ բան կարա լինի։ համը կարա վատը լինի էն էլ վատագույն դեպքում, երբ ասենք շատ են բովել։ բայց էլի իմ ջոկելով վատ հումքը փոքր հատիկներն են լինելու, եթե աղացած սուրճի մասին ենք խոսում, ոչ թե էն լուծվող զրթիկների։ դրանք ընդհանրապես սուրճ չեմ համարում։ իսկ եթե լավ հումքով ես ուզում, գնում ես սուրճի խանութ, ուզածդ տեսակը ընտրում, աչքիդ առաջ աղում, տալիս են քեզ ։Դ

@tigran բայց դե սուրճն էլ ահավոր շատ եմ սիրում։ էդ աշխատանքային օրը սկսելու համար կարևորագույն ծիսակարգ ա, որի բոլոր բաղադրիչները հավասարապես կարևոր են․ սուրճի համը, թարմանալը, ժամանակը որ տրամադրում եմ ինքս ինձ համար սուրճ սարքելու ու հետո հանգիստ խմելու վրա ընթացքում պլանավորելով գործերիս հերթականությունը ։Դ

մի խոսքով, ուզում եմ ասել որ սուրճը էդ զուտ կոֆեինը չի ու լավ բան ա ։Դ

շատ չերկարացնեմ ։Դ

@tigran ինձ օրինակ շատ ա դուր գալիս։ ու էն օրը ասում էր, որ էդքան շատ ու թունդ սուրճ խմելը գաստրիտի բուն ա, հետո ջուր խմեմ։ տենց ստացվում ա որ սուրճ խմելու շնորհիվ հիմա օրական բավականին շատ ջուր էլ եմ խմում ու ինձ թվում ա՝ էդ ջրից ավելի եմ թարմանում քան սուրճից։

@tigran նկատի ունեի՝ ջանդ սաղ ։Դ

լսի, ես ահագին շատ եմ սուրճ խմում, օրական ամենաքիչը 3 անգամ ու մեծ բաժակով։ եթե ստամոքսդ չի ցավում դրանից ու քեզ դուր ա գալիս, չեմ տեսնում պատճառ թե ինչի պետք ա չխմել ։Դ

վայ էնքան հաճելի ա որ 2 գործիս տեղում էլ մարդիկ շատ լավն են, հիասքանչ, հասկացող, աջակցող։ աշխատելու իրենց համար ճիշտ մեթոդները գլխիդ չեն փաթաթում։ մաքսիմալ ինտեգրում են աշխատանքի կազմակերպման գործընթացում։ մի խոսքով, շատ սիրում եմ 2 աշխատանքներս, 2 տեղի շեֆերիս, կոլեգաներիս ու ուրախանում եմ որ սենց կազմակերպություններ կան, որովհետև սրանք աշխատաշուկայում որակ ու թույն մշակույթ են թելադրում։

ֆիզիկապես և հոգեպես բավականին հոգեցնող ա երբ 24 ժամում 2 ծանր աշխատանքային օր ես ունենում

ու ես արտագաղթող մարդկանց բան չեն ասում, ոչ մեկին զոռով մի երկրում հո չես պահի, ուզում են ու միջոցներ ունեն թող գնան, ինչու ոչ։ Ես մենակ իմ մասին եմ։

Show thread

ամեն անգամ երբ սահմանին իրավիճակը լարվում ա, ջոկում եմ թե ինչքան շատ եմ ես ուզում լինել/ապրել/աշխատել Հայաստանում ու որ եթե էդ պահին հանկարծ ուրիշ երկրում լինեի, տախիկարդիայից մեռնելու էի։ ու որ իմ Հայաստանում չլինելու մաքսիմումը լինելու ա մի 2 տարով կրթագաղթելը։ ու էնքան խառն են զգացողություններս։

ես էնքան եմ հպարտանում ու հիանում Այգեպարում, բերդում ու մյուս սահմանամերձ բնակավայրերում ապրող մարդկանցով որ իմ արտագաղթելը ինքս իմ նկատմամբ մեծագույն դավաճանություն կլիներ։

երեկվանից արսենի հետ կապ հաստատել չի լինում ու սիրտս արդեն կանգնում ա։

@a522 հըըըըմ, ավելի շատ զինվորական բանտի երևի։ ըտեղ տանում են էն ժամկետային զինծառայողներին, ովքեր ինչ-որ զինվորական հանցանք են գործել կամ կարգապահական խախտումներ արել։

20 օր առաջ ախպորս կարգապահական գումարտակ էին տարել մի ամսով՝ իրեն շատ խելոք պահելու համար։ ու չնայած որ էս խառը իրավիճակը իրենց մոտ չի, մամաս մեկ ա ուրախացել ա որ հիմա ախպերս ավելի թիկունքում ա։

էն վիտամինը, որի պակասը հաստատ-հաստատ-հաստատ չունեմ, c-ն ա։ կերածս ամեն ինչի մեջ կա։

մի բան էլ ասեմ ու վերջ, խոստանում եմ ։Դ

ուրեմն եթե դուք չեք գտել ձեր կյանքի իդեալական նախաճաշը, փորձեք էս․

կրեպի շերտերի կամ էն խրթխրթան կլոր հացերը որ կան, էն որ լինում են նաև հատապտղային համերով, այ դրանց վրա քսում եք գետնանուշի կարագ, չիչխանի ջեմ ու բանան։

Show more
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!