Հետևել

եթե էս տարի 64 կինո նայեմ ու 32 գիրք կարդամ, ուրեմն տարին առավել քան արդյունավետ ա էղել։

· · Web · 1 · 0 · 2

@NikeaRurounin մինչև հիմա երևի մի 56 կինո նայել եմ ու ընդամենը 3 գիրք եմ կարդացել ։/

@gagik 27 կինո եմ նայել ու 18 գիրք կարդացել ։Դ

@NikeaRurounin @gagik ոնց որ շատ էք խորանում։

ինձ հետաքրքիր ա էդ գրքերն ու կինոները ինչ են տալիս։

@antranigv @NikeaRurounin @gagik ես մի անգամ որոշել էի շատ կարդալ, ու երեւի մի կէս տարի իսկապէս լիքը կարդում էի, բայց կարդացածիս մեծ մասը անկապ էր՝ տեղ չէր հասնում, զի պատրաստ չէի էդ գրքերը մարսելուն։ անցած աշուն չգիտեմ ինչքան եմ կարդացել, բայց միայն մի 30 էջանոց յօդուած ա մէջս տպաւորուել ։ճ

@antranigv ես թվեր/ցուցակներ սիրում եմ, ստատիստիկայի համար չեմ նայում/կարդում, բայց երբ էդ սաղ գրանցում ես (կարող ա անգամ ռեվյու ես գրում, թե էդ կինոն/գիրքը քեզ ինչ է տվել ։Ճ) վերջում կողքից սիրուն ստատիստիկա էլ ես ունենում

համ էլ, ինձ համար թվային նպատակները լավ մոտիվացիա է։ փոքր ժամանակ, որ հիշեմ որտեղ եմ կանգնել, բայց էջանշան չօգտագործեմ, կարդում էի մինչև 5-ով կամ 0-ով վերջացող գլուխը կամ էջը։ էտենց ավելի շատ էի կարդում ։Ճ

@NikeaRurounin @a522

@gagik @antranigv @NikeaRurounin @a522

։Դ իսկ դէդլայն մտածո՞ւմ ես, էջերը/թասկերը եւ այլնը բաժանում, որ տեսնես օրն ինչքան պիտի անես, որ հասցնես(կլօր թիւ իհարկէ)

@kamee իմ փոքր եսը թասքերից ու տենց բաներից խաբար չէր ։Ճ, մենակ գիտեր, որ դեդլայնը էդ 14 օրից գրադարան վերադարձնելն ա ։Ճ

@antranigv @NikeaRurounin @a522

@gagik @kamee @antranigv @NikeaRurounin @a522 ահահա, հիշում եմ պստիկ եսըս դեդլայն էր դրել՝ 5 օրում մի հաստ գիրք կարդալ։ վերջը 3 օրում պրծա, ինձ հպարտ էի զգում։
հետո ամբողզ ամառ նույն գրողի գրքերն էի կարդում։

@marine վայ ես էլ եմ հիմա նույն գրողի ալիքին հագել ուղղակի իրա աշխարհը անչափ հիասքանչ ա, կտրվել չի լինում ։Դ

@NikeaRurounin հաստատ, էտ գրողը իմ մանկությունը էտ տարվանից ի վեր սարգեց հրաշքների աշխարհ ու կարիեռայի կողմնորոշվելու հղում։
ամբողջը մեկ պատահական գրադարանի գիրք ընտրելուց։ ☺️

@NikeaRurounin ո՞ր գրողի մասին ա գնում խոսքը, եթե հիմիցու չի։

@marine բրենդոն սենդերսոնի։ ինքը հիասքանչագույն ֆենթզի աշխարհ ա հորինել, քոզմերը, որտեղ լիքը մոլորակներ կան ու հարյուրամյակներ շարունակ ինչ-որ հետաքրքիր բաներ են լինում, անչափ վեհ ու ասպետական հերոսներով ։Դ

@NikeaRurounin Օօօ իմ ասած հեղինակն էլ Կիռ Բուլիչեվն ա, սովետական գիտաֆանտաստիկ գրքեր ա գրել՝ նույն տիեզերքի, մոլորակների համակարգերի մասին։ բայց իրական համակարգերի հիման վրա։

@norayr @marine ինձ թվում ա ինթերսթելարը վերջին 6 տարիների լավագույն գիտական ֆանտաստիկան ա։

@NikeaRurounin @norayr հաաաաա, դեռ ավելի լավը ես էլ չեմ գտել։

@NikeaRurounin @norayr ինչ կասեք, արժի՞ սփեյս օդիսեյը դիտել

@marine միանշանակ։ ու եթե գիտական ֆանտաստիկա սիրում ես արթուր քլարք էլ կարդա։ ես դեռ մենակ պատմվածքներն եմ կարդացել ու space odyssey-ն հերթ չի հասել, բայց մահացու լավն ա ։Դ

@NikeaRurounin @marine ես կասէի՝ միանշանակ, նոյնիսկ եթէ գիտական ֆանտաստիկա չես սիրում ։ճ

@marine ամեն անգամ երբ գիտական ֆանտաստիկայի մասին են խոսում, ես պարտքս եմ համարում կարեն սիմոնյանի մասին ասելը։ փոքր ժամանակ ահավոր տարված էի իրենով։ ու նաև լիքը հիասքանչ թարգմանություններ ա արել, ջեկ լոնդոն, սթեյնբեթ, բրեդբերի, սելինջեր։ բրեդբերիից կարդացածս առաջին պատմվածքն էլ ա հենց իր թարգմանությամբ էղել։ էս սենց, օֆթոփում եմ ։Դ

@NikeaRurounin երբեք չեմ կարդացել հայերեն թարգմանություն բացի Խաղաղ Դոնից՝ տխուր վիճակ են ներկայացնում իմ համար հայ թարցմանիչները։ Զարմանում եմ, որ լավ գրողի հանդիպել ես։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!