գնում եմ անժելը ընկերոջ հետ ծանոթացնի, տեսնեմ ով ա էղել իրա աԲրածով, չհավանեմ, բայց հեղինակավոր կարծիքս ինձ քաշած ապրեմ։

չնայած ամեն ինչին, էսօր էնքան շատ բան եմ արդեն արել, որ հնար ունենայի, ճակատս կպաչեի

հավանաբար ես երաժշտությունից ավելի շատ էներգիա եմ ստանում քան ուտելիքից ու քնելուց։

վարձով ապրելը էդ էն ա, երբ գիշերը 12ին առանց ականջակալի քո տանը սերիալ ես նայում ու թարախ հարևանդ զանգում ա տանդ տիրոջը ասում, թե սաղ գիշեր իրենց տանը ինչ-որ խնջույք էր, իսկ երբ գիշերվա 1-ին էն մյուս հարևանի տունը ծնունդ ա ու տաշի-տուշի, դա ատավել քան օքեյ ա ու ոչ մեկ աղմուկին բանի տեղ չի դնում։

հենց հիմա մարդկանց սիրում եմ։ ու նենց հաճելի ա դա։

հետաքրքիր ա եկեղեցու կարծիքը ռոլտն ու դոշիրակ ուտողների վերաբերյալ։ ի վերջո դա էլ ա ինքնասպանության ինչ-որ տարբերակ։

մարդկաց՝ ինձ կարոտելու մեջ ինչ-որ դավադրություն եմ ման գալիս, ինչ մի կարոտելու բան եմ, ինչը ձեր հետ էն չի, գնացեք նորմալ բաներ կարոտեք, վայ։

էն որ մեկի դեմքը ծանոթ ա թվում ու չես ջոկում՝ թումոյի՞ց ա, խմե՞լ եք իրար հետ, նույն գործի համար հարցազրույցի՞ եք էղել թե վաբշե նախկին կոլեգա ա։

որ տեսնում եմ ինչ-որ մեկը ուզում ա մենակ ապրել, նենց եմ ուրախանում, նենց եմ ուրախանում, սկսում եմ բզել անընդհատ, ինչ-որ տների հայտարարություններ ուղարկել, շահագրգռել իրան։ ու հավանաբար էդ մարդու ծնողները ինձ կդիտարկեին որպես բացասական ազդեցություն, բայց ես իմ արածից նենց գոհ եմ, չեք պատկերացնի :D

Hoodwinked ա փաստորեն անգլերեն վերնագիրը, ես սխալ էի հիշում։ մի խոսքով, իրան նկատի ունեմ։

վայ ես էսօր ինձ կարմիր գլխարկի նոր արկածները մուլտիկի միջի սկյուռիկ եմ զգում, էն որ կոֆե ա խմում ու արագ-արագ սկսկում բառեր կրակել։

դե իհարկե իրանք չեն հասկանա որ իմ կես լիտր սուրճը ավելի կալորիական ու հագեցնող ա, քան իրանց ուտելիքը, որովհետև էդ կես լիտր սուրճի կեսը շոկոլադ, պաղպաղակ ու խտացրած կաթ ա։

— անհարմար, գալի՞ս ես հաց ուտելու,- հարցնում ա մի կոլեգաս։
— չէ, ինքը նոր միկրովալնովկայում սուրճ տաքացրեց կերավ,- պատասխանում ա մյուսը։

և չնայած մեր կյանքի արագընթաց քայլերին, մենք բոլորս կախված ենք ոչ թե մի կում թարմ հանքային ջրից, այլ մի բաժակ թունդ կոֆեից։

չէ, լուրջ էլի, 2 ամիս առաջ էս ծանրաբեռնվածության կեսի կեսն էլ չունեի ու հիմա արածիս կեսի կեսի կեսը սկի չէի անում։ հիմա ինձ չեմ սիրում, որ էդքան ժամանակ ժամանակ եմ վատնել։

նոր հին նամակներ էի կարդում ու մտածում, որ եթե ինչ-որ կինոյում լսեի նման երկխոսություն կամ ինչ-որ գրքում կարդայի, կմտածեի՝ գրողը տանի, ո՞վ ա սենց խոսում։

ուզում եմ սարսափազդու ծյոծյա լինեմ, ում հետ պայմանավորվածությունների ժամերը մարդիկ ուղղակի կվախենան փոխել, կճխտվեն, հազար կտոր կլինեն, հազար բան կփոխեն, մենակ թե իմ հետ պայմանավորված ժամը չփոխվի։ բայց ավա՜ղ․․․

ամենավատ բանը, որ էս ընթացքում կարա լինի, գործերիս պատճառով ինթերնշիփիս գնալ չհասցնելն ա։

Show more
թութ

թութը «մաստոդոն» ապակենտրոնացուած սոցիալական ցանցի տեղական հանգոյց ա, որի սպասարկիչը գտնւում ա հայաստանում՝ հաւուց թառի նկուղում։