Իմ մոտ ամեն ինչ խառնա, 2 արտասահմանյան ծրագրի եմ դիմել, դպրոցի համար եմ դիմել։
Ու փլաս ասպիրանտ եմ, գիտաշխատող։
Փլաս չգիտեմ ինչ անեմ։

Հետևել

Փլաս շեֆս որոշել ա դպրոցի դասերը տա իր աղջկան, դե ալշխոն բարձր ա, ոնց կլինի։ Ասում ա դու գնա, դասերը կտանք աղջկաս։ Ես չգիտեմ ինչ անեմ, որովհետև իր աղջկան դասերը հանձնելը կնշանակի էդ մի բանը նվիրել իրեն։
Ես փորձում եմ մի բան անել, շեֆս չգիտի իր բալիկին ոնց նվեր տա։
Ես գրանտ եմ գրում, իր աղջկան մտցնում ա։ Ինձ Ամերիկայի համար ասում են, ինքը աղջկան ա մտցնում։ Զզվելի ա էս սաղ

· · Web · 1 · 0 · 1

@Trilobite ահաւոր ա։

գուցէ դուխ հաւաքել իրան ասել որ կը բողոքես տարբեր տեղեր, թող զգօն լինի։ չգիտեմ, էլ ո՞նց պայքարել։ այլ լծակ չունես, իսկ նա չարաշահում ա իր լիազօրութիւնները։

@inky@ծմակուտ.հայ ես լավագույն տարբերակը գիտեմ թռնել ու հետ չգալ 😓
Իրենց հետ աշխատել չի լինի

@inky ես իրեն ասեցի, որ նույնիսկ ինձ չեն ընդունել, էլ ուր մնաց ես ռեք տամ։ Եթե ես ասեմ, գիտեք ես պլանավորում եմ 6 ամիս երկրում չլինել, կասի ինձ տենց աշխատող պետք չի, հետո ես ուսուցիչ պիտի Ման գամ։ Ու եթե մտածենք, որ ես ուսուցչի հետ կապված դեռ կասկածներ ունեմ, դիցուք իմը չի, ինչ տարբերություն ում կընդունեն։ Բայց ինձ դուր չի գալիս, որ ամեն ինչ ինձանից ու լաբցուցս խլելու հաշվին ա գնում իր աղջկան։
Ու դա չի թաքցնում։
Իր աղջիկը դիմել էր, գնացել էր, ես դեռ PhD չեմ ստացել, ուրախ եմ իր համար։ Բայց

@inky ինքը մինչ էդ գնացել ա ստեղ ընդեղ լաբցուս հաշվին։ Լաբցիս գործ ա արել, կիսագժված հիմա նորմալ թեմա չեն թողել որ պաշտպանի, սաղ խլել են, ու Հոպ էդ լաբցուս դեբիլ ա դարձնում, իր աղջկան, ով փորձանոթի չի կպել սուպեր գիտնական։
Ու տենց 10 տարի, իմ լաբցին երբեք ոչ մի տեղ չի գնացել , իր արածը չի ներկայացրել, սաղ նվեր ա գնացել բալիկին։ Ես չեմ ուզում աշխատեմ ինչ որ մեկի բալիկի համար։ Մարդը Ամերիկայից ասում ա Լուսինեի հետ, հիմա ուրիշ էլ ենք գտել, էդ էլ ա ասում հա, դպրոցը խախուտա, բայց ինձ են ասել Իրան չթ

@inky ու չէ, չի լինի, աղջկաս։ Ինչի։ Ես ինձ վիրավորված եմ զգում։
Իմ գրած գրանտը սղցրել ա ուրիշի անունով, շահել ենք, ու հիմա չի ուզում ռեակտիվներս առնի, որ գործ անենք։ Ինչ որ սուպեր զիբիլ ծրագրի ու ընտանեկան ք**ի վրա ա ուզում ծախսած լինի, ասում ա ինձ ֆինանսական պետքա։ Ում պետք չի։ Ես զզվում եմ իրանց լաբից։ Էս իմ համար ցացկահարթակ ա, կդիմեմ էստեղ էնտեղ մինչև վերջնական ռադվեմ, մնում ա մինչ էդ չգժվեմ

@inky կներես, որ հանգույցդ էսքան զիբիլ եմ լցնում, ուղղակի ես պիտի մի տեղ գրեմ, չեմ կարողանում ձգեմ։ Ինչքան կարելի ա։
Ու հա, ես որոշել եմ դպրոցը նենց բոմբ դասեր անեմ, որ ասեն, կչյոռթու գնա կգաս, տեղը քոնն ա, ու էդ կանեմ իրանց քիթը տրորելու համար։ Ես չեմ հանձնվելու ու ստեղ չեմ մնա լճանամ

@Trilobite լաւ ես անում։

մեր բոլորի խնդիրն ա, ինչ լաբում ա, էն էլ պետութիւնում ա։

հիմա ուրիշ լաբ ունե՞նք գնաս։

ուրիշ ինստիտուտ ունե՞նք փիէյջդի անես։

իմ հասկանալով ճիշտը ներսից փոխելն ա։ ու բարդը։ զի հա, բոլորն էլ հաւէս չունեն՝ հեշտը գնալն ա։

բա գնալն աւելի ճիշտ ա, քան մնալն ու իր ուզածներն անելը։

զի եթէ գնաս, կը նպաստես էն վիճակին որ չմնայ գործ անող մարդ ում հաշուին պարազիտները կարող են սնուել։

երեւի ճիշտը բողոքելն ա, ապացոյցներով, եթէ չէ՝ երկրորդ ճիշտը գնալն ա։

գիտեմ որ բարդ ա, ես ինքս վերջերս շեֆիս հետ ծանր զրոյց եմ ունեցել։ գործընկերս ասաց՝ իզուր, դու օդի պէս ես։ օդը չեն իմանում ոնց կարող ա չլինել։

ասաց՝ պիտի գործ գտնէիր, գնայիր դիմումը դնէիր, ասէիր՝ ես գնացի։ դուք ինչ ուզում էք արէք։

ու ես էլ նախկինում տէնց կանէի էդ զրոյցից խուսափելու համար։

@inky@ծմակուտ.հայ ինչ ասեմ, ասեմ ինձ օգնի, աղջկադ մոռացի։ Չի աշխատելու։ Մի ամբողջ ինստիտուտ իր ընտանեկան շարքի դեմ խոսել ա, մարդու համար մեկա։
Պաշտոնապես ես իր մոտ եմ ասպիրանտ, էդ թեման մենակ իր մոտ ա հնարավոր։ Ղեկավար փոխելը պրոբլեմատիկա

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։