Հետևել

Ամեն անգամ երբ մարդիկ Սովետ են գովում, ոնց որ ֆիլմում, իմ աչքի առաջ գալիս ա բեքգրաունդ, էդ մարդու գլխի վերևը մուրճ ու մանգաղ, և էդ մարդու ձենը խլացնող Սովետի հիմնը, ինքը՝ հարգանքի տուրք մատուցող, միշտ Սովետը գովում է ձիգ կանգնած։ Իսկական հայրենասեր ա, ուղղակի ոչ իր երկրի։

· · Web · 2 · 0 · 1

@Trilobite ամէն դէպքում հիմա էդ մեզ չի սպառնում։

հիմա մեր սպառնալիքը «յաւերժ ռուսաստանի հետ»֊ն ա, որն արդէն սովէտ չի լինի, արդէն կապիտալիզմ ա, ու պետ․ պատուէրով մեզ գրքեր չեն թարգմանի կամ տպի։

@inky@ծմակուտ.հայ հաա, ու էդրա ֆոնին եմ էս հիշում ((

@Trilobite Հիշում եմ, ինտերվյուներից մեկում Անատոլի Չուբայսը ասեց, որ երբ Սովետը փլուզվեց, շատ ուրախացավ, միայն այն բանի համար, որ էլ պետք չէր ամեն օր ստել, սուտ լսել, և համատարած ստի մեջ ապրել։ Ինձ համար էլ, Սովետը ասոցացվում է առաջին հերթին համատարած ստի, կեղծիքի հետ։ Քիչ թե շատ ինքնասիրություն և առժանապատվություն ունեցող մարդկանց մոտ զզվանք պետք է առաջացնի մշտական ստի մտնոլորթի մեջ ապրելը։ Արդեն սա բավական է, անկախ ամեն ինչից, Սովետ չսիրելու համար։

@luso@ծմակուտ.հայ Սովետը խաբում ա, իսկ էստեղ հույս են տալիս, որ չեն խաբի, բայց խաբում են։ Խաբում են պրոֆեսիոնալ կերպով։ Էս մի նևրլենդը ավելի վտանգավոր ա, քանի որ հիմա մեկը գա հարցնի,
-քեզ ովա խաբել։
Կասեմ՝ ոչ ոք։
Ու ես իրոք չգիտեմ ով, քանի որ ես հույս ունեմ, ու երբ հասկանամ թե ով, ավելի կջարդվեմ։ Ինձ ասում են, որ անկախ երկիր եմ, բայց փաստացի էդ սաղ ֆիքցիա ա։ Պատերին պլստում ա հավերժ ռսների հետ, ու ինչն ա փոխվել։ Ինձ նորից խաբում են, էս անգամ անկախությամբ

Բայց Սովետը բացահայտված կեղծիք ա, որը գրողի ծոցը պիտի ուղարկվեր, էդ ակնհայտ ստրկություն ա, ու յու նոու վոթ, անկեղծ սեր մեծ եղբոր նկատմամբ։ 1984 ա սաղ։ Հիմա 2-րդ փուլն ա։ Ես ատում եմ մեծ եղբորը, իրեն սիրողներին չեմ հասկանում, բայց և ինձ ազատ չեմ զգում։ Իմ մոտ ավելի զարգացած թակարդի զգացում կա, բայց հին թակարդը ինձ ոչ ոք չի ստիպելու խծկվեմ։ Նորը կմտնենք, թե չէ։ Էդա հարցը։ Ու նոր որ մինը

Ու էս մարդիկ, որոնք անցյալում են լռվում։ Իրենք անկարող են տեսնեն նոր վտանգը։ Իրենք Հինի մեջ էլ վտանգ չեն տեսնում։ Սովետ սիրողը չունի անկախի ազատի գաղափարը, ու հիմա երբ նոր ստրկության հարց լինի, գրկաբաց կընդունի։ Ինձ վախեցնում ա իրենց անկեղծ ցանկությունը լինել ստրուկ։
Հնարավոր ա, որ ես չափից շատ բան եմ ուզում, բայց ես ուզում եմ գոնե ունենալ հույս, ռեալ հիմք, որ հիմա չէ, վաղը կապրեմ ազատ երկրում

Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։