Ի՞նչ անել, երբ երջանկության ոչ մի կատեգորիան մոտդ չկա
Ասքին ֆոր ը ֆռենդ😃

@loqsh աաա սպասի գրել էի որ հիշեմ մեկնաբանեմ։ Տրանսպորտի իջնելու պահն էր, հետո չէի հիշի։
Հմմ ինչ ա իսկ երջանկությունը։ Ես մտածում եմ , որ երջանկություն գաղափարի ամենաերջանիկ պահը էդ հենց երջանկության փնտրտուքնա։ Էն որ դու մտածում ես էդրա մասին։ Ուրեմն դու երջանիկ ես։ Դու ունես իքս, չունես իգրեկ։ Մտածում ես իգրեկի մասին (ընկերներ, ենթադրենք քեզ հարմար սիրելի աշխատանք, և այլն): էդ ինձ թվում ա կարիք ա , ցանկություն։ Բայց երջանկությունը գլոբալ առումով անհասանելի մե բան է կամ

@loqsh կամ դա շատ հազվադեպ մի ջերմացնող, վայրկյանական բան ա։ Դու չես ֆիքսում էդ ու ինքը միշտ քիչա, դու միշտ փնտրում ես էդ , վերագրում երջանկությանը ցանկացած բան, բայց ինձ թվում ա մարդիկ երջանիկ են հենց դրանով, որ գիտեն, որ նման մի բան կա, թեև պահը չեն հիշում, ու էդ քիչա։ Հնարավոր ա, որ էն որ դա քիչա, մեզ ստիպում ա արժևորել ու փնտրել էդ։
Եվ այլն և այլն

@Lucy եսիմ, ես ավելի շատ ուրախությունն եմ քո ասածի հետ ասոսացնում, իսկ երջանկությունն ինչ֊որ ավելի տևական բանի, որին չեմ հասնում ։/

Հետևել

@loqsh կիմանանք 😂
Հուսամ։ Կամ բառերն ա խառնվել կամ սահմանումները կամ հնարավոր ա տարբեր բաներ ա երջանկություն ա։ Վստահ չեմ, բայց բոլորն էլ իրենց երջանկությունը գտնում են (հուսամ)

· · Web · 0 · 0 · 1
Մուտք գործէք՝ զրոյցին միանալու համար
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։