ինքնախարազանման հասնելու աստիճան ցածր ինքնագնահատական ունեմ, չգիտեմ ինչ անեմ :’(

Մի տեսակ չի դզում հեռախոսում ինտերնետ ունենալը, առաջ տուն հասնելուն պես լիքը ծանուցումներ էի ստանում, հետաքրքրված կարդում էի, իսկ հիմա ի՞նչ ա. գալիս եմ տուն, ամեն ինչ տեսած եմ լինում, տաղտկալի երեկոներ եմ անց կացնում, պետք է օր առաջ հրաժարվել այս հարմարավետ ծառայություններից:

էս երգը էնքան հանգիստ ա, ոնց որ մեկը գա ուղեղս հանի, շոյի, էլի տեղը դնի

youtu.be/pN2kVgQh5N4

մի 4 տարի առաջ թվիթեռում մի շատ օրիգինալ մարդ ծնունդիս գրել էր «շ» :D ես էլ գրեցի «մ շ» (մերսի շատ էլի) ու մինչև հիմա նեռվայնանում եմ, որ չֆայմեցի գրեմ «նորհակալություն»

Կոլումբացի ընկերս էր զրուցակիցը.. ի դեպ, Կոլումբիան էն մի քանի երկրների շարքում ա, ուր Հայփոստը փաթեթ չի ուղարկում :(
խոստացել եմ իմ սարքած կպչուններից նվեր ուղարկել, բայց չգիտեմ ոնց :D երևի սփյուռքում ապրող հարազատներիս դիմեմ

Բացել շղթան

ասում ա.
-Հեչ ձյուն տեսե՞լ ես կյանքումդ:
ասում եմ.
-Հա, իհարկե, տեսել եմ🤣
մեկ էլ սենց նեղացած ասում ա.
-ԴԵ ԲԱ ԻՀԱՐԿԵ ՏԵՍԱԾ ԿԼԻՆԵՍ, ես եմ, որ մենակ 5 տարեկանում եմ տեսել, երբ սար էինք բարձրացել..
շատ քյութ ա <3

անհամբեր սպասում եմ, թե երբ եմ գնալու պոլիմերային կավ առնելու😍

ուզում եմ մեկին սիրահարվեմ ու ամբողջ կյանքս իրան սիրեմ :(

ոնց եք համակերպվում ընկերների կամ հարազատների մահացած լինելու փաստի հետ, ինձ օրինակ անընդհատ թվում ա, որ հեսա մի օր դրսում պատահաբար կհանդիպեմ :(

ֆեյսբուքյան խմբերում քննարկում էին, թե որն է lifehack բառին համարժեք հայերեն տարբերակը, մեկը առաջարկեց «կենսահնարք» բառը: Շատ ա դուրս էկել:

Ինձ գերինտելեկտուալ եմ զգում, երբ կարողանում եմ առանց էմոջիների նամակ գրել ու ինձ ներշնչում եմ, որ այնքան հագեցած է խոսքս, որ կարողացա միայն բառերով փոխանցել էմոցիաներս:

Կյանքը սխալների ու ափսոսանքների մի շարան է, որ մարդ հույս ունի ուղղելու սերունդների ընթացքում... բայց դա էլ է պատրանք, քանզի ամեն մարդ իր ձևով է ապրում կյանքը և իր ձևով սխալվում

կներեք, որ էս մաքուր հարթակը էս անեկդոտով եմ մխտռում, բայց տրամադրությունս բարձրացավ, նայեք:

youtu.be/gJvHeTsb-5E

Լիլյանը տարածուած

մեր հայաթում մի հատ թթի ծառ կար, մեր բալկոն էլ էր հասնում, տանը նստած թութ էինք ուտում ջան~, էն էլ մեր տակի չար հարևանը կտրեց ծառը

Լիլյանը տարածուած

ծածուկ թութ եմ հրապարակում հենց հիմա

տենաս մեռնելուց հետո ինչ ա լինում

Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։