Հետևել

Սենց մի հատ հետաքրքիր մտահաղացում եմ իրագործել , այն ամենը ինչը տեղ չի գտնում կամ չի լուսաբանվում հայալեզու սեգմենտում ՝ փորձել եմ լուծել այդ խնդիրը ստեղծելով միասնական հայալեզու շտեմարան թելեգրամյան պլատֆորմում ։ Թեմատիկան սկսած արտահոսքերից, OSINT - ից ավարտած շատ ու շատ հետաքրքիր բաներով ։ Կա հատուկ բաժին քննարկումների համար, որտեղ կարող էք դուք էլ մասնակցել ։ Հիմնադրվել է որպես հանրային գաղափար առանց «սեփականատեր» հասկացության ՝ օգտակար լինելու նպատակով ։

t.me/s3cureEvn

· · Web · 1 · 1 · 1

Ուղղակի փորձում եմ լուծել մի խնդիր՝ հանրության մոտ հետաքրքություն առաջացնել թվային միջավայրի նկատմամբ և իր օգտագործման «հիգիենայի» կանոնների վրա ։

Show thread

@L3vOn կներես, բայց ինձ թւում ա՝ շատ վատ ա որ տելեգրամեան ա։

ինտերնետային չի՝ տելեգրամեան ա։

խնդրում եմ՝ ցանկացած բլոգ էնջին վերցրու, նաեւ էնտեղ դիր։

ես տելեգրամում չկամ ու չեմ լինի՝ էդ սկզբունքային ա՝ բայց ես կուզէի հետեւել։

@L3vOn հասկացայ՝ բլոգ չի՝ շատ ես կապել տելեգրամին։ երեւի բոտ֊ի միջոցով ա ստանում նորութիւններ։

բայց soylentnews֊ն էլ ա տէնց՝ մի քանի ձեւ կայ նորութիւն ուղարկելու, ու ձեւերից մէկը՝ irc֊ն ա օրինակ։

չգիտեմ, ինձ տխրեցնում ա որ բաց եւ ազատ հարթակների փոխարէն օգտագործւում ա փակ եւ ոչ ազատը։

@norayr այ դա (irc) մտքովս չէր անցել : Կմայեմ : Սա ստիպված եմ կապել թելեգրամին որովհետև ուրիշ լուծում չէի գտնում out of box : Համաձայն եմ ամեն մտքիդ հետ :

@norayr օկ , շնորհակալություն խորհրդի համար : Կավելացնեմ )

@norayr հեմց սկզբից էլ ուզում էի մի լուծում, որը կլինի լրիվ դեցենտրալիզացված, ապահով ու բացկոդ : Բայց մի րոպե ` դու միգուցե լավ իմանաս : Մասաթադոնից հնարավոր է api ներով դատա ուղարկել դեպի telegram բոտ ?

@norayr, օրինակ թվիթերը ունի api բանալի որով կարող եմ որպես սովորական օգտատեր օգտվել դրանից : Այստեղ ունենք իմպլեմետացված նման բան ?

@norayr ըստ քեզ սա api ով դատա ուղարկելու խնդիրը կլուծի ? ուղղակի ուղեղս արգելակման ռեժիմում է հիմա :

@L3vOn ես վեբից լաւ չեմ, բայց իմ ենթադրելով՝ առանց խորանալու ու փնտրելու՝ API֊ներ կան կլիենտների համար, ու սերուերից սերուեր կպնելու համար։

կլիենտի ափին դէ կիրառւում ա յաւելուածների կամ վեբ ինտերֆէյսի համար։

մաստոդոն բոտերը երեւի կլիենտի ափի֊ն են օգտագործում որ փոստեն ինչ֊որ բաներ, կամ գտնեն։

կարայ լինի ծրագիր, որ համ մաստոդոն բոտ ա, համ տելեգրամ բոտ ա, ու իրար տեղեկատւութիւն տան։

կամ երկու տարբեր ծրագիր, որ իրար հետ խօսեն։

@L3vOn ինձ համար երեւի ցանկացած բան լաւ ա, որն rss ունի։

հասկանում եմ, որ հաւանական ա շոկայի զգալի մասը քեզ մօտ գայ տելեգրամից։

բայց ամէն դէպքում, ինչ֊որ տեղում որ ունի rss, իսկ կատարեալ դէպքում՝ ինչ֊որ տեղում որը սատարում ա activitypub՝ օրինակ՝ writefreely.org/֊ն բլոգ էնջին ա որ activitypub֊ով ա աշխատում։ ու հետեւաբար տարբեր տեղերից կարելի ա իրան AP֊ով հետեւել։

տէնց էլի լիքը նախագծեր կան։

ես cron ունեմ, որով rss֊ներից դիասպորա եմ բերում բովանդակութիւն, որ կարդամ։

@L3vOn IRC֊ն հեչ, դժուար թէ մարդիկ IRC֊ով տան բովանդակութիւն։

իմ պատկերացնելով դու ունես բոտ որին կարելի ա ուղարկել փոստ, յետոյ չգիտեմ մոդերացիա լինում ա թէ ոնց։

ու էդ փոստը հրապարակւում ա քո տելեգրամ ալիքում։

դէ քանի որ հրապարակւում ա՝ գոնէ հրապարակել կարելի ա նաեւ writefreely֊ի միջոցով, կամ ինչ֊որ մաստոդոն կամ դիասպորա հաշիւով։

կամ գոնէ նաեւ HTML ու rss ստեղծուի էդ բովանդակութեամբ, ցանկացած web սերուերի վրայ գցուի՝ արդէն լաւ ա շատ։

տելեգրամը rss չի տալիս՝ պարզ ա՝ իրեն պէտք ա իր մէջ լինես։

Sign in to participate in the conversation
թութ

The social network of the future: No ads, no corporate surveillance, ethical design, and decentralization! Own your data with Mastodon!