Ամեն անգամ կյանքը ոնց որ ապացուցի, որ հասունանալուց հետո կյանքը կեղտ ա դառնում։
Ու էտ ժամանակ մանկությունս եմ հիշում։ Երազում եմ էն օրերը, երբ մենք աղքատ էինք, իմ դարդերն էլ սահմանափակվում էին տան այգու մշակմամբ ու միջատներ պահելով։ Հիմա ամեն ինչ սառն ա ու զզվելի։
Սկսում եմ մտածել ընտանիքիս մասին։ Ամբողջ կյանքս ընտանիքիցս եմ փախել, որ ազատ լինեմ։ Ու անընդհատ հարց ա առաջանում խի։ Ու ինչիս ա էտ ազատությունը, ինչի եմ հասել դրանով... ու մեկ մեկ արմատներ վերադառնալու անսահման զգացում ա առաջանում

Մեկ մեկ նենց շրջաններ են լինում կյանքումս, որ ամեն ինչ, բացարձակ ամեն ինչ իրա կարևորությունը կորցնում ա ու ապրում եմ զուտ որտև ապրում եմ ու նենց տպավորություն ա, որ մենակ ես եմ էս աշխարհում ու մնացած մարդիկ ուղղակի դերեր են խաղում ու մաքսիմալ թքած եմ ունենում բոլորի կարծիքի վրա։ Թքած եմ ունենում, թե ինչ ա հագս, թե գրածքս ոնց կհասկանան, թե ծնողներս կհիասթափվեն թե չէ, թե փողերս պետք ա խնայել թե չէ։ Ու ամեն հաջորդ շրջան ավելի երկար ա տևում, քան նախորդը։ Էս մեկը դեռ չի անցել ու շատ երկար ա դեռ գնում

- դե դու արդեն մենակ չես
- քո ընտրությունն ա

Նենց մեկ են դառել բոլորը ու ամեն ինչ
Մարդիկ խոսում են ու բոլորը նույն դեմքերն ունեն
Ինչ որ պրոցեսներ են տեղի ունենում ու թվում ա ես ոչ մեկի հետ կապ չունեմ
Ոնց որ փոթորիկի կենտրոնում լինեմ, երբ շուրջբոլորս ամեն ինչ ավերվում ա, իսկ ես լուռ հետևում եմ, ոնց որ համր ֆիլմ նայեմ

Կատուս 8րդ հարկից էսօր ընկավ։ Ամիսներով բլոկած էմոցիաներս սաղ դուրս թափվեցին։ Չէի մտածի, որ կարամ էսքան ցավամ էլի, բայց երևի թե կյանքիս ամենածանր օրն էր էսօր։ Լիքը խառը էմոցիաներ են մոտս, բայց ամենաշատը մեղքի զգացողությունն ա գերակշռում։
Վաղը պետք ա վիրահատեն ու նառկոզին կարող ա չդիմանա։
Սենց պահերին միշտ մոտս հարց ա առաջանում։ Մենք ինչ իրավունքով ենք ուրիշների կյանքի համար պատասխանատվություն վերցնում? Լինի դա կենդանի, երեխա, թե ուրիշ մեկը

Սիրելու ունակությունս բացարձակ կորցրել եմ։ Ոնց որ մինչև վերջին կաթիլը քամված լինի ու չի վերականգնվի երբեք։ Սենց շատ հանգիստ ա, բայց նաև շատ տխուր

Շատ աբիդնի ա էտ պահը,
երբ դիմացինդ իրա շրջապատում, մեր ընդհանուր ընկերների մոտ քեզ ցեխը գցել, երբ մի բան էլ ինքն ա մեղավոր։ Ու ես մեղավոր եմ երևի նրանում, որ իրանց իսկական ԵՍի մասին էտ մեր ընդհանուր ընկերներին չեմ պատմում ու շարունակում եմ իմ մասին էտ կարծիքները տարածել, որի արդյունքում իմ ու ուրիշների հարաբերություններն են տուժում։ Իսկ էս արդեն որերորդ դեպքն ա, թե ընկերական, թե ոչ ընկերական հարաբերություններում, երբ սենց են անում։ Երևի խնդիրը իրոք իմ մեջ ա ու չպետք ա մարդկանց տարածք տալ

Պատկերացրեք շատ ռոմանտիկ գիշեր անցկացնես մեկի հետ, հաջորդ օրը մեծ տեքստ ուղարկի, թե ինչքան սիրուն էր էտ ամեն ինչը ու 1 տարի հետո լուրեր տարածի, թե ես իրան բռնաբարել եմ։ Հետո որ ասում ես մարդիկ դնո են միշտ հայտնվում ա մեկը, ով իր մարդասիրական պարտքն ա համարում պաշտպանի ու հասկանա դիմացինին։ Կներեք, բայց սենց դեպքերում հասկանալու տեղ չկա, երբ մի բան էլ ես պետք ա իրա հետագա անասուն պահվածքի համար իրան մեղադրեի։ Ու սենց մարդիկ իրանց ընկերական շրջապատում շատ լավն են ու ոչ մեկ չգիտի իրանց քաքերի մասին

Ամբողջ կյանքս մենակ եմ եղել։ Մանկապարտեզում, դպրոցում, ընտանիքում։ Ընկերներ համարյա չեմ ունեցել։ Միշտ հանգիստ եմ ինձ զգացել մենության հետ։
Բայց նախորդ տարին ուրիշ էր։ Առաջին անգամ զգացի մենակ չլինելու, սիրելու ու մի քիչ սիրվելու համը ու էտ ամեն ինչից բաժանվելը ու էլի մենությանը վերադառանալը դժվար էր։ Բայց կարողացա։ Հիմա էլի մենակ եմ ու էլի հանգիստ եմ ինձ զգում մենության հետ։ Երևի որոշ մարդկանց մենություն ա վիճակված։
Երևի ես էտ որոշ մարդկանցից եմ

Խավարի ու լռության մեջ վառարանի ձայնն ավելի ա խորացնում տան դատարկությունը։ Երբ գարունը գա չեմ կարոտի էս ձայնը։ Բայց հիմա շատ եմ մրսում

Էս տիեզերքում ամենաշատը մորս եմ ուզում երջանիկ տեսնեմ։ Ափսոսում եմ էն կյանքի համար, որ ինքն ա ունեցել։ Էն զոհողությունների համար, որ ինքն ա արել իմ ու իրա ծնողների համար։ Բոլորի մասին մտածել ա, բացի իրենից։ Ու հիմա իրա համար միակ երջանիկ ապագան իմ ընտանիք կազմելն ա։ Միակ բանը, որ չեմ կարա անեմ

Որ փոքր էի մաման օրվա վերջում հոգնած նստում էր, նայում ձեռքերին ու բողոքում, որ շատ աշխատելուց մատները գեշացել են ու միշտ երազել ա սիրուն մատներ ունենա։ Ասում էր, որ իմ մատները իրենինից ավելի սիրուն են։
Հիմա իմ մատներն էլ են գեշանում աման լվալուց ու ձեռքով լվացքից։ Ու ամեն անգամ նայելուց մորս ասածներն եմ հիշում

Երևի աստված էլ ա լոքշ ժամանակ աստղերի հետ սենց խաղում, որ հիմա տիեզերքում քաոս ա

Չեմ սիրում, որ ինձ ասում են մեկին նման եմ ու իրա ապագան եմ ունենալու։ Եթե հորս գեները կրելով նույնիսկ կիսով չափ չկրկնեցի իրա կյանքի քայլերը, դժվար ուրիշ մեկինը կրկնեմ

Ընկերներիցս մեկին խոստացել էի 3 հոգու հետ դեյթվել մինչ Նոր Տարի։
Երկար դադարից հետո դեյթի լինելուց հետո հասկացա, ինչ անէմոցիոնալ ու առանց հետաքրքրության եմ նստած դեյթիս դիմաց։
Հասկացա ինչ կարգի էտ ամեն ինչը ինձ էլ պետք չի ու չի հետաքրքրում։ Մարդիկ անհետաքրքիր են ու դատարկ։ Մակերեսային ու ինքնախաբվող։
Հասկացա, որ մենությունս իմ կոմֆորտ զոնան ա դառել հիմա

Լումիս որոշ ընկերներիցս ավելի հավատարիմ ա

Զարմանում եմ մարդիկ ոնց են ամեն ինչ տրորում ընդամենը 1 օրգազմի համար։ Ամեն ինչ արժեզրկված ա։ Բոլորը բնազդներով շարժվող կենդանիներ են ու մենակ իրանց մասին են մտածում։ Մոտս արդեն սրտխառնոց են առաջացնում էն մարդիկ ում ժամանակին սիրում էի։ Շատ ցավալի ա

Ամեն անգամ մտածում եմ էս անգամ ուրիշ ա
Ամեն անգամ մարդուն պատերիցս ներս եմ թողում
Ամեն անգամ շահագործվում եմ
Ամեն անգամ օգտվում են բարությունիցս
Ամեն անգամ իրանց քթից էն կոմ ոչ մի բան չեն տենում
Ամեն անգամ հիասթափվում եմ
Ամեն անգամ նույնը կրկնվում ա

թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։