իրականում հրաշալի բան, բայց ո՞վ է երբևէ մտածել, որ նույն երեխեքի նկարները բլոգում օգտագործելը կամ կյանքը հանրային պատմելը էդ երեխեքի ընտրությունն է, կամ մամային թույլ են տվել անել այդ ընտրությունն իրենց փոխարեն։ Առնվազն պիտի երեխայի դաստիարակության մեջ ազատ ընտրության մասին ծայրահեղական չխոսեն։
Երկակի ստանդարդ բառով համը դուրս է գալիս, բայց խնդիրը բլոգեր մաման չէ, այլ ծափ տվողները։
Ու միգուցե միտքս էսքան չսկսեր փորել, եթե հարցը երեխեքի մասով մեծ թրենդ չդառնար.
Վերոնշյալ պատճառահետևանքային կապերի սիրահար ուղեղս հրաժարվում ա ընդունել, որ բլոգեր մամաները դառնում են բլոգեր մամա` հիմնվելով երեխեքին ամեն ինչում ազատ ընտրության իրավունք տալու վրա, ասելով, որ օրինակ, երեխան փոքր է և չի կարող ընտրել` տղայի հագուստ է ուզում, թե աղջկա, ինչ անուն է նախընտրում, ինչ կարծիք ունի գլոբալ երևույթների մասին, ուստի ծնողները պիտի սպասեն և երբեք որևէ ընտրություն չանեն երեխայի փոխարեն։