Սիրուն գտածոների պահոցից. «Տիտանիկ» ֆիլմի My heart will go on երգը ի սկզբանե պիտի երգեր աշխարհահռչակ նորվեգացի սոպրանո Սիսսել Խյուրխյեբյոն (Sissel Kyrkjebø)։ Բայց երգը վստահեցին Սելին Դիոնին, քանի որ նա սկսնակ երգչուհի էր և նման մեծ հնարավորության կարիք ուներ։ Էս էլ Սիսսելի կատարմամբ «Սոլվեյգի երգը» (Հենրիկ Իբսեն, Էդվարդ Գրիգ, «Պեր Գյունտ»)։ Բյուրեղային ձայն 🎶 youtu.be/OMO-E4dSuoE

Էկել եմ թթենին թափ տամ, տենամ ինչ ա գլխիս թափվում։ Ի՞նչ մտքեր կան։ Ի՞նչ անենք։ «Մի որոշ մի բանով օգնեք...»: Կա՞ էլ մարդ, որ մտածում ա ահաբեկիչ դառնալու մասին։
Թեմայից դուրս. վերելակից որ դուրս եմ գալիս, սա եմ տեսնում։ Ամեն գիշեր մեկը մի բան գրում ա, առավոտ գալիս մաքրում են: Հետո գիշերը զարթնում ա մաֆիան ու պերմանենտ մարկերով վերահաստատում իր կամքը։

Biokefir տարածուած

Սկսել եմ անել ու շատ հավես ա անցնում։ Երեխեքը շատ լավն են, շատ եմ իրանց սիրում։ Արդյքւնքները կարաք տեսնեք ստեղ` instagram.com/dndstepanavan?ig

Biokefir տարածուած

lezoo.am-ի առաջին արձակն ու երկրորդ տեքստը @revik -ի պատկերազարդմամբ։ lezoo.am/1993-story/

Էս էլ ինքնամեկուսացման ռոմանտիզացիա :) Դուրս եմ ուզում, բան ոչ մարդամեջ։ Ինչպես միշտ։

Էն որ առավոտվա 11ից մյուս առավոտվա 5ը տենդեռ ես գրում ու դեռ կեսը չի էրևում։ Ձեռի հետ էլ արանքում իլյուստրատրում կտակիդ իլյուստրացիաներ ես անում։

Նոր մտածում էի օնլայն այլ երկրից մի հոգեբան գտնել (համոզված եմ կա նման ծառայություն): հետո մտածեցի, որ բոտ էլ կլինի։ Գրեցի shrinkbot ու պարզվեց, որ կա նման բան։ Բայց ես Իրան չգտա։ devpost.com/software/shrink-bo

Մուղդուսյան արվեստի կենտրոնի հետ համատեղ հայ նշանավոր կանանց պատկերների վրա եմ աշխատել վերջին 2 ամիսների ընթացքում։ Էսօր իրենց առաջին կարդամեջ օրն է։ Եթե Երևանում եք ու Հյուսիսային կողմերը, մտիկ արեք։ Ես ինքս պրեմիերային չեմ հասնի, բայց գոնե թթեմ, մարդիկ իմանան :)

թեմայով էլի էսօր լավ նկար աչքովս ընկավ։ Դժվար ժամանակներում ենք ապրում. ժանտախտ, դեֆիցիտ, կասկած ու տատանում։ @Shekspir55, տվայտանքներիդ` սպեղանի։

Վերջերս Գյումրու սրճարաններից մեկում բացահայտեցի գրքերի շատ փոքր բայց նաեւ շատ լավ ընտրանի. այդ թվում սովետական-ամերիկյան հայազգի այլախոհ կոնցեպտուալ արտիստ Վահրիճ Բախչինյանի (Вагрич Бахчанян) տեքստերի և նկարների ժողովածուն։ Հետո սրճարանի տիրուհու շապիկին տեսա Վահրիճի դեմքը։ Շատ ուրախացա։ Բախչանյանին Հայաստանում տարօրինակ քիչ են հիշում, չնայած որ ինքն իրեն համարել է 150% հայ (ով գիտի ինչ ի նկատի ուներ):
2000-ականների սկզբին նրա մասին նկարած ֆիլմը հասանելի է այստեղ. vimeo.com/157335090

Մարդ ժամանակ ունենար պարբերաբար ուսումնասիրեր էս խմբերը։ Ոչ մի հումոր/ քննադատություն, զուտ հետաքրքիր են զանգվածային (նմանատիպ խմբերում բազմաթիվ կենցաղային սոցհարցումներ ու ֆոկուս-խմբեր են անցկացվում լիքը թեմաներով ամենատարբեր մարդկանց մասնակցուփյամբ) ընկալումները, սպասելիքներն ու ցանկությունները նույն նույն մարտի 8-ի հետ կապված։ facebook.com/groups/indzpetqea
Եթե գիտեք սոցցանցերի Հայաստանյան սեգմենտում անցկացված բաց ուսումնասիրություններ, հղումներ տվեք, հետաքրքիր ա ծանոթանալ։

Ընկերներիցս մեկը պատմեց Hitrecord ստեղծագործ համայնքի մասին, ուր մարդիկ ազատ ստեղծագործում են տարբեր ժանրերում` երաժշտությունից պոեզիա ու անիմացիայից լուսանկարչութոյուն։ Օրինակ, մեկի նկարի հիման վրա կարող ես կարճ պոեմ կամ պատմություն գրել, մասնակցել տարբեր շաբաթական առաջադրանքների։ Եսիմ ինչ չի բայց եթե ապատիայի մեջ եք, թարմ էքսպերիմենտալ դաշտ ա + լրիվ անաչառ գնահատականներ, որոնք սիրտդ շահելու համար չեն։ Իմ առաջին փորձը` պոեմ առաջին դեմքով մի աբստրակտ գաղափարի անունից։ hitrecord.org/records/4225821

Վաղուց երազում էի Երերույքը տեսնել ու չէի մտածում, որ վաղ գարնան ամենացեխոտ օրը կհայտնվեն Անիպեմզայի անշարժ ու լուռ համարակալած քարերի մեջ։
Ավերակներ ու լքված տեղեր շատ եմ սիրում բայց էս տեղը ոչ մի արկածային հետաքրքրություն չառաջացրեց, մենակ անասելի լուսավոր հանգստություն ու կարոտ (Sehnsucht) - երբ կարոտում ես մի տեղի, ուր երբեք չես եղել։ «Նոստալգիայի» էս տեսարանին էր նման զգացումը։ Ամեն անկտուր ու անաստված եկեղեցում փլատակում չեմ զգացել սա։ Պետքա գնամ հետևից։

Չորացնող պլաստիլին առանք Գյումրի տեղ։ Պատվերը սպասելու ու սպառելու արանքում լիքը արվեստի գործ ստեղծեցինք։ @revikի ու @Shekspir55-ի ակտիվ և պասիվ մասնակցությամբ։

Show older
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։