Արևիկ էվոյան տարածուած

սա թեստ գրառում ա, շատ հին գրառում եմ պատճէնում փակցնում զի գիտեմ սա բաւական երկար ա որ լրիւ չֆեդերացուի։

կասկած ունեմ որ վերջին թարմացումներից յետոյ դա ուղղուեց։

կրկին եմ թեստը անում, անցեալ անգամ չաշխատեց։

երէկ ինձ հաւաքեցի, կամ գուցէ մազոխիզմս յաղթեց՝ սիւիլնէթի մի քանի վիդեօ դիտեցի։ նաեւ յղեց հին նիւթերի, ուր սահմանամերձ գիւղերի երեխաներին էին նկարում, նաեւ գիւմրու երեխաներին։

ու ես ինձ վատ եմ զգում նոյնիսկ յիշելով այդ մասին՝ ինչ֊որ ոչ կորեկտ բան եմ տեսնում այդ երեխաներին հարցնելուց իրենց երազանքների մասին։ նաեւ հարցնում էին՝ ո՞վ են ուզում դառնալ, կամ ի՞նչ կուզէին իրենց գիւղում լինէր։

ես հասկանում եմ որ գուցէ լրագրողներն արդէն իմ պէս պատկերացում ունէին, ոչ թէ հետաքրքրւում էին։ ու ուզում էին մնացածին ցոյց տալ։ կամ գուցէ լաւ ա որ պատմութեան մէջ մնայ։

բայց ես չեմ հասկանում, ի՞նչ «երազանք»։ այդ «երազանքը» վեհ բան ա ակնկալում, ենթադրում, իսկ էս մարդիկ ի՞նչ են տեսել, որ ի՞նչ երազեն։ ու ոնց որ ձեռք առնեն իրենց այդ երազանքներից հարերով։

ու բնական ա՝ տաքսիստ էր ուզում մէկը դառնալ։ իրան հարցրին՝ բա կուզե՞ս համալսարան սովորել՝ դէ նա չգիտի ինչ ա, տէնց անկապ գոռում ա՝ «հա», անլուրջ։ ու ասում են՝ բա ասում ես «տաքսիստ», նա էլ փորձում ա դուրս գալ վիճակից, ասում ա՝ «դէ կը սովորեմ, յետոյ տաքսիստ կը լինեմ՝ մէկը միւսին չի խանգարում»։ ու տեսականօրէն՝ հա, չի խանգարում, ընկերս որ վատ չէր ապրում, ահաւոր ուզում էր ջիջիի վարորդ աշխատել, զի իրան էդ քուլ էր թւում։ բայց իրան էդ այլ ձեւ էր քուլ թւում, քան մովսէս գիւղի երեխային։

գիւղից՝ ուզում էին «սիթի» լինի գիւղում։ ա ի՞նչ են տեսել, որ ի՞նչ ուզեն։ երեւի գնացել են մարզկենտրոն՝ էնտեղ «սիթի» են մտել ծնողների հետ։ ու իրադարձութիւն էր իրենց համար, տպաւորուել էին։ կուզէին իրենց մօտ էլ լինէր տպաւորիչ բան։

նաեւ, ահագին անհեռախօս էին ապրում, կամ չգիտեն, ինչպէս ինտերնետն օգտագործել, նաեւ լեզուներին չեն տիրապետում, բնականաբար, պարտաւոր էլ չեն։ իսկ հայալեզու բովանդակութիւն, որն աչքերը կը բացի, «սիթի»֊ից էն կողմ բաներ ցոյց կը տայ, հանրամատչելի գիտութեան մասին նիւթեր չունենք, գրքեր չունենք, հաղորդումներ չունենք, ու լրագրողներ էլ չունենք՝ աղքատ երկիր, փոքր շուկայ, նա որ կանէր այդ գործը լաւ՝ կանի այլ գործ, որը լրագրութիւնից աւելի շատ ա վարձատրւում։ տտ լրագրողներ չունենք՝ ինչի՞ մասին ա խօսքը։

ու իրենք էլ են պատանդ այդ փոքր շուկայի, նիւթերի չլինելու, ու ինտերնետը չգիտեն ինչպէս օգտագործել։ ինչպէս եւ մեծերը, սակայն։ ասում եմ՝ իմ մազոխիստութիւնն ա բռնում, որ հայաստանի վերաբերեալ նիւթեր դիտեմ։

ու մի բան էլ հետաքրքրեց՝ բոլորը֊բոլորը խաղաղութիւն էին ուզում՝ ու դա ապշեցնող ա ու դժուար ընկալելի՝ ինձ համար։ ես՝ սովետի երեխայ լինելով, չէի իմանում պատերազմն ինչ ա, չեմ անհանգստացել ոչ բարեկամներիս համար, որ ճակատ են գնացել, ոչ էլ որ գլխիս ռումբ ա ընկնելու։ ու երբ խաղաղութեան վերաբերեալ կարգախօսների էի առնչւում՝ չէի հասկանում, չէի ընկալում։

իրենք, իհարկէ այլ վիճակում են։ բայց ես չգիտեմ, կրկին՝ լսե՞լ են ընտանիքներում, դպրոցում, թէ՞ իսկապէս զզուել են էս վիճակից։ ու ամենավտանգաւորն էն ա, երբ սովորում են նման վիճակի, երբ նման վիճակը նորմա ա դառնում։ կրկին, ընկերս պատմում էր ոնց շուշում մի միջոցառման ժամանակ զինուորականն ասում էր երեխաներին՝ որ միշտ պատերազմի մէջ են ապրելու։ որ էդ մտքին պէտք ա վարժուեն։ ու էդ սարսափելի միտք ա։

ու վատ միտք ա հանրութեան համար, ու միտք ա որ չի թողնելու զարգանալ, զարգացման տեղ չի թողնում։

ու տէնց։

#երեխաներ #երազանք #գիւղ #գաւառ #լրագրութիւն #լրագրող #պատերազմ #խաղաղութիւն #գիտութիւն #ինտերնետ #համացանց

Երանի ձեզ, որ Ֆեյսբուքում չկաք ու կախում չունեք։

Հիմա այնտեղ նենց բագ ա, որ լրահոս ա բերում բոլոր-բոլոր այն օգտատերերին, ում unfollow ենք արել, լրահոս չի, զիբլանոց ա մի խոսքով։

Ես այս տեսքն ունեմ իմ 27-րդ տարում (թե՞ եթե արդեն 27-ս լրացել ա, մտել եմ 28-րդ տարի)

Գնացի Երևան, էկա էս 2 օրը։
Էջանշաններով մի քիչ ավելի շատ վաստակեցի, քան նախկին գործիս տեղի ֆիքսված// կայուն եկամուտն էր, բայց արդյունքը չի գոհացնում ինձ, պետք ա հուլիսին ավելի շատացնեմ թե՛ վաճառվող կարպետների քանակը, թե՛ իմ ծանրաբեռնվածությունը։ Կամ էլ եթե ուզում եմ փող աշխատել, պետք ա սոցցանցերը մի կողմ դնեմ ու օրական 10-13 ժամ գործեմ։

Որոշել եմ փաթեթավորումներս իմ ձեռքով նկարազարդել։

Թվիթռով մի օգտատեր գրել էր` ծիածաններ մի գործի, ոչ ոք չի առնի քեզնից, հենց դրա տակ մի այլ օգտատեր ԼԳԲՏ էջանշան պատվիրեց, ու ես շատ ուրախացել էի ոչ այնքան գումար աշխատելու փաստից, որքան էդ իրավիճակի գոյությունից 💚💚💚

Չի ստացվում մեղքի զգացումը հաղթահարել էլի։ Թե չէ գործել կարծես թե ստացվում ա

Բացել շղթան

Օրական առնվազն 8 ժամ, եթե ոչ ավելի տրամադրում եմ էջանշան գործելուն, որ չաշխատելուս համար մեղքի զգացումս հաղթահարեմ։ Չի ստացվում իհարկե

Արևիկ էվոյան տարածուած

դժբախտության ամենախորը նշաձողը իմ կյանքն ա

Արևիկ էվոյան տարածուած

Հույս ունեմ` այստեղ կլինեն այնպիսի մարդիկ, ովքեր աշխատանքս ֆբով ու թվիթռով չեն տեսել։ Սփյուռքում չկաըողացա գցել, որովհետև ծավալը սրա մեծ էր թույլատրելի առավելագույնից։

Եսիմ, սրա հետ կապված ջերմ զգացումներ ունեմ, 20 օր առաջ եմ ավարտել, բայց հուզմունք ու էլի լավ բաներ մնացել են ներսս դեռ։
Տխրում եմ էն մտքից, որ հնարավոր ա ավելի լավ բան չանեմ։

Հիմա կյանքումս ճգնաժամ ա։
Հյուրանոցում այլևս չեմ աշխատում, սրբագրման պատվերներ չունեմ, առանց կայուն եկամուտի վախում եմ բախտս Երևանում` վարձով տներում փորձել։ Ամբողջ օրը տանը փակված եմ, ոչ շրջապատ ունեմ, ոչ անձնական կյանք, ոչ փող։ Առավոտից իրիկուն կարպետ եմ գործում, որ միգուցե դա ինչ-որ եկամուտ բերի ինձ, բայց դե իմ աշխատանքները փոքր մակերեսների վրա են, կաթիլ-կաթիլ են փող բերում։։

Արևիկ էվոյան տարածուած

Ես միշտ մանիպուլյացիայի զոհ եմ դառնում։

Արևիկ էվոյան տարածուած

Վատ եմ քնել. ուղեղս կարծես մառախլապատ լինի։

Արևիկ էվոյան տարածուած

Էնքան ասելու բան կա, որ ոչ մի էջովս ու պրոֆիլովս նպատակահարմար չեմ գտնում ասել։

Արևիկ էվոյան տարածուած

Հոդացավ, ընկճվածություն, միապաղաղություն, դատարկություն, անքնություն։

Արևիկ էվոյան տարածուած

:» :SarianFlagRounded:

Շնորհակալություն Արեւիկին <3

Բարև ձեզ, ո՞նց եք։ Ես ձեզ կարոտել եմ ու թութ մտնելու, նորություններովս կիսվելու անհագ ցանկություն ունեմ։ Հիմա ցանկանում եմ հավելվածով մտնել, ի՞նչ կոդ պիտի գրեմ այստեղ, խնդրում եմ` օգնեք։

Չգիտեմ, ես հիմա կյանքի շատ խառը ու խճճված էտապում եմ ապրում։

Իհարկե սրբագրման առաջին փորձս չի։ Էլի տարբեր անհատների համար գրքեր ու հոդվածներ սրբագրել եմ, բայց որ որևէ հրատարակչություն ամբողջովին ինձ վստահի իրենց բոլոր հրատարակվելիք գրքերը, առաջին անգամն ա։

Բացել շղթան
Ցուցադրել հները
թութ

Ապագայի սոցցանցը։ Ոչ մի գովազդ, ոչ մի կորպորատիվ վերահսկողութիւն, էթիկական դիզայն, եւ ապակենտրոնացում։ Մաստադոնում դու ես քո տուեալների տէրը։